Դիմիտր Բլագոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտր Բլագոև
Димитър Благоев
Dimitar Blagoev.jpg
Ծնվել է հունիսի 14, 1856({{padleft:1856|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2]
Ծննդավայր գյուղ Զագորիչանե, Մակեդոնիա
Մահացել է մայիսի 7, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:7|2|0}})[3][1][2] (67 տարեկանում)
Մահվան վայր Սոֆիա, Բուլղարիա[3]
Քաղաքացիություն Բուլղարիա
Ազգություն բուլղարացի
Կրթություն Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ
Քաղաքական կուսակցություն Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն
Dimitar Blagoev Վիքիպահեստում

Դիմիտր Բլագոև (բուլղար․՝ Дими́тр Благо́ев Николов-Дядото, հունիսի 14, 1856({{padleft:1856|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2], Vasileiada, Kastoria Municipality, Kastoria Regional Unit, West Macedonia Region, Հունաստան - մայիսի 7, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:7|2|0}})[3][1][2], Սոֆիա, Բուլղարիա[3]), մարքսիզմի առաջին պրոպագանդիստը Բուլղարիայում, Բուլղարական սոցիալ–դեմոկրատական բանվորական (տեսնյակների) կուսակցության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականից սովորել է Պետերբուրգի համալսարանում, որտեղ ուսանողական կազմակերպությունների միջոցով միացել է հեղափոխական շարժմանը։ Դեռևս պատանի հասակից մասնակցել է օսմանյան տիրապետության դեմ բուլղար ժողովրդի ազգային–ազատագրական պայքարին։ 1878–1880 թվականներին սովորել է Օդեսայի ռեալական ուսումնարանում, այնուհետև՝ Պետերբուրգի համալսարանում։ 1883 թվականին Ռուսաստանում կազմակերպել է սոցիալ–դեմոկրատական առաջին խմբերից մեկը։ Բլագոևը սերտ կապ է պահպանել Գ․ Վ․ Պլեխանովի «Աշխատանքի ազատագրություն» խմբի հետ։ 1885 թվականին հեղափոխական գործունեության համար վտարվել է Ռուսաստանից։ Վերադառնալով Բուլղարիա՝ Բլագոևը ծավալել է մարքսիստական գաղափարների քարոզչություն։ 1891 թվականին Բլագոևի նախաձեռնությամբ ստեղծվել է Բուլղարական սոցիալ–դեմոկտրատական կուսակցությունը։ 1903 թվականին անջատվելով օպորտունիստներից՝ Բլագոևն իր համախոհների հետ ստեղծել է մարքսիստական սոցիալ–դեմոկրատական (տեսնյակների) կուսակցությունը, որը 1919 թվականին վերակազմվել է Բուլղարական կոմունիստական կուսակցության, և մասնակցել Կոմինտերնի հիմնադրմանը։ Բլագոևը հեղինակ է փիլիսոփայական, տնտեսագիտական և Բուլղարիայի նորագույն շրջանի պատմությանը վերաբերող աշխատությունների[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Благоев Димитр // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Linden, Marcel van der, and Jürgen Rojahn. The Formation of Labour Movements, 1870-1914: An International Perspective. Contributions to the history of labour and society, v. 2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png