Բիլբաոյի մոտակայքում Բոինգ 727-ի աղետը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլբաոյի մոտակայքում Բոինգ 727-ի աղետը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականփետրվարի 19, 1985
ՎայրOiz?, ,  Իսպանիա
Թռիչքի վայրՄադրիդի Բարախաս օդանավակայան
Վերջնական կետBilbao Airport?
Զոհվածներ148 մարդ, 141 մարդ և 7 մարդ
Վիրավորներ0
Aviation Safety Network ID19850219-1
Օդանավ
ՄոդելBoeing 727-200 Advanced?
ԱվիաընկերությունIberia
Կողային համարEC-DDU
Կենդանի մնացած0

Բիլբաոյի մոտակայքում Բոինգ 727-ի աղետը, ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել 1985 թվականի փետրվարի 19-ին Բիլբաոյի մոտակայքի գտնվող լեռներում՝ Iberia ավիաընկերության Բոինգ 727-256 ինքնաթիռի հետ, ինչի արդյունքում զոհվել է 148 մարդ։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

EC-DDU սերիական՝ 21777, գործարանային՝ 1487 համարով և Alhambra de Granada անունով Բոինգ 727-256-ը թողարկվել է 1979 թվականին և իր առաջին թռիչքն իրականացրել է մայիսի 18-ին։ Աղետի պահին օդանավն ուներ 13 408 թռիչքաժամանակ և 12 347 վայրէջք[1]։

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավն իրականացնում էր Մադրիդից Բիլբաո IB610 չվերթը։ Ժամը 08:47-ին թռիչք կատարեց Մադրիդի օդանավակայանից և բարձրություն հավաքելուց հետո զբաղեցրեց 260 (7,9 կիլոմետր) հածանավային էշելոնը։ Օդանավում գտնվում էր անձնակազմի 7 անդամ և 141 ուղևոր, իսկ ժամանման ծրագրված ժամանակը կազմում էր 09:35-ը[1]:

Ժամը 09:09-ին անձնակազմը թույլտվություն ստացավ իջնել մինչև 100 (3 կիլոմետր) էշելոն, իսկ ժամը 09:16-ին երկրորդ օդաչուն կապ հաստատեց Բիլբաոյի օդանավակայանի աշտարակի հետ։ Հաջորդիվ կարգավարը վայրէջքը շարունակելու թույլատվություն տվեց՝ «Իբերիյա 610, Դուք կարող եք շարունակել վայրէջքը Բիլբաոյում, վայրէջք կատարեք ըստ ILS-ի, 30 թռիչքուղի, քամին 100 աստիճան 3 հանգույց, օդանավակայանում ճնշումը՝ 1025, իջեք մինչև 70 [2133 մետր] բարձրություն։ Անձնակազմը կրկնեց փոխանցված տեղեկատվությունը, ինչից հետո կարգավորիչն առաջարկեց նրանց ուղիղ մոտեցում վայրէջքի։ Սակայն հրամանատարը հրաժարվեց՝ ընտրելով ստանդարտ մոտեցման սխեմա։ Ժամը 09:22-ին անձնակազմը զեկուցեց VOR Բիլնաոյի անցումը 7 000 ֆուտ բարձրության վրա՝ դրանով իսկ գուրս գալով վայրէջքի մոտեցման սկզբին, որից հետո ստացավ թույլատվություն իջնել մինչև 5000 ֆուտ (1524 մետր) բարձրություն։ Դա 610 չվերթի հետ վերջին ռադիո փոխանակումն էր[1][2]։

5000 բարձրություն ինքնաթիռը զբաղեցրեց ժամը 09:25-ին: Նվազագույն բարձրությունը տվյալ տարածաշրջանում կազմում է 4354 ֆուտ (1327 մետր), բայց անձնակազմը նախազգուշացման համակարգում բարձրության արժեքը սահմանեց 4300 ֆուտ (1310 մետր) մակարդակի վրա։ Սակայն, այդ բարձրությանը հասնելուց հետո ինքնաթիռը շարունակում էր իջնել։ Այդ ժամանակ երկինքը ամպամած էր, կար մառախուղ, իսկ տեսանելիությունը կազմում էր մոտավորապես 4 կմ։ Իջնելն իրականացվում էր ինքնաղեկասարքի հսկողության տակ։ Երբ ինքնաթիռն իջավ մինչև 4040 ֆուտ, համակարգը զգուշացրեց անվտանգ մակարդակից ցածր իջնելու մասին, սակայն անձնակազմը սխալ մեկնաբանեց այդ հաղորդագրությունները։ Ժամը 09:27-ին անվտանգ բարձրության տակ իջնելու պահից 57 վայրկյան հետո և օդանավակայանից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ թռչելով Օյզ (բարձրությունը 3356 ֆուտ կամ 1023 մետր) լեռան վրայով 54 մետր վայրէջքի փոխդասավորությամբ (ազատ արձակված թևերով և շասսիներով) Բոինգը 385 կմ/ժամ արագության տակ ինքնաթիռի ձախ թևով հարվածեց բարձունքում տեղակայված Euskal Telebista հեռուստաաշտարակին։ Հարվածից թևը պոկվեց և ընկավ հեռուստաաշտարակից 650 մետր հեռավորության վրա։ Կորցնելով կառավարումը՝ ինքնաթիռն անցավ անկառավարելի իջնելու ձախ կողաթեքման, որից հետո աշտարակից 950 մետր հեռավորության վրա բախվեց լանջի վրայի անտառին և սլանալով նրա միջով կործանվեց։ Ինքնաթիռի բոլոր 148 անձինք զոհվեցին[1][3]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնաժողովի կարծիքով՝ իջնելու ժամանակ օդաչուներն ավելորդ վստահություն են ցուցաբերել ինքնաղեկասարքի նկատմամբ, սակայն մեծ է հավանականությունը, որ նրանք այդ ժամանակ մոռացել էին միացնել «ALT SEL» կոճակը կամ պատահաբար անջատել էին, կամ էլ համակարգն անսարք էր։ Արդյունքում տվյալ բարձրություն հասնելուց հետո ինքնաղեկասարքը չի աջակցել դրան, ինչն էլ հանգեցրել է հետագա իջեցման, իսկ օդաչուները դա չեն վերահսկել։ Երկրի հետ վտանգավոր մոտեցման համակարգը ցույց տվեց "Pull Up" հաղորդագրությունը (անգլերենից թարգմանաբար՝ «Ձգի՛ր վերև»), հրամանատարը սխալմամբ այն մեկնաբանել է որպես "Shut up" (անգլերեն թարգմանությամբ՝ «Լռի՛ր»)։ Պարզվել է նաև, որ անձնակազմի մոտ առկա նավիգացիոն քարտեզներում նշված չի եղել լեռան վրա տեղադրված հեռուստաաշտարակը[1][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Aircraft accident Boeing 727-256 EC-DDU Bilbao Airport (BIO)» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Final report» (PDF) (անգլերեն). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 «19.02.85 21777 EC-DDU Iberia» (պորտուգալերեն). Boeing 727 Datacenter.net. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]