Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի (Միլլերովո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի (այլ կիրառումներ)‎
Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՄիլլերովո և Ռոստովի մարզ
Դավանանքուղղափառություն
Map
Map
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Եկեղեցու լուսանկարը
Searchtool.svg Տաճարի հոգևոր առաջնորդը

Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի (ռուս.՝ Церковь Пантелеимона Целителя), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Միլլերովո քաղաքում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի Միլլերովոյի գործակալությանը[1]։

Հասցե՝ 346130, Ռոստովի մարզ, Միլլերովսկի շրջան, քաղաք Միլլերովո, 3-րդ Ինտերնացիոնալի փողոց, 66։ Եկեղեցին գտնվում է քաղաքի վարչակազմի հատկացրած հին շենքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տաճարի պատմությունը սկսվել է 1998 թվականի հուլիսին, երբ Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնը օրհնեց նրա բացումը։ Ծխի ծննդյան օր դարձավ նույն թվականի օգոստոսի 9-ը, երբ մատուցվեց առաջին Սուրբ պատարագը։ Նույն՝ 1998 թվականին Սուրբ Պանտելեիմոնի ծխին կից հիմնադրվեց կիրակնօրյա դպրոց[2]։

Մեծ նահատակ և բժշկող Պանտելեիմոնի տաճարային սրբապատկերը պարունակում է նրա սուրբ մասունքների մի մասնիկը։ Եկեղեցում պահվում են նաև սրբազան Նիկողայոս Հրաշագործի, վերապատվելի Սերգի Ռադոնեժցու, երանելի Պավել Տագանրոգցու, բարեպաշտ Սիմեոն Վերխոտուրցու, սրբազան Ֆիլարետ Մոսկվացու (Դրոզդով), սրբազան Ֆեոֆանի, ճգնավոր Վիշենսկու և աստվածահաճո այլ սրբերի մասունքների մասնիկներ[3]։

Արքեպիսկոպոս Պանտելեիմոնի օրհնությամբ 2001 թվականի սեպտեմբերի 29-ին հանդիսավորությամբ կատարվել է Սուրբ Մեծ նահատակ բժշկող Պանտելեիմոնի պատվին նոր տաճարի հիմնարկեքը։ Հոգաբարձուների խորհրդի օգնությամբ սկսվել է շինարարությունը, որը ընթանում է դժվար և շարունակվում է մինչ օրս։ Կատարվում է դրամահավաք տաճարի կառուցման համար։

Պանտելեիմոնի տաճարի հովիվն է աբեղա Դիմիտրին (Յարոցկի)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Миллерово. Церковь Пантелеимона Целителя.
  2. «История прихода»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-19-ին։ Վերցված է 2017-11-06 
  3. «Святыни храма»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-22-ին։ Վերցված է 2017-11-06 
  4. Духовенство

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]