Բզրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Eremogone capillaris

Բզրուկ (լատ.՝ Arenaria), ավազախոտ, մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 250), Հայաստանում՝ 11 տեսակ՝ բզրուկ մեխակային (A. dianthoides), բզրուկ Ստևենի (A. steveniana), բզրուկ ուրցատերև (A. serpyllifolia), բզրուկ սապնարմատանման (A. gypsophiloides) և այլն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձր, մինչև 20 (25) սմ է։ Տերևները մանր են, հակադիր ձվաձև, գծաձև կամ բզաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը 6 ատամիկևերով բացվող տուփիկ է։

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է մինչև ալպյան գոտի։ Աճում է քարքարոտ, չոր, ավազոտ, խոտածածկ լանջերին, առվակների ափերին, խոնավ վայրերում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png