Jump to content

Բերյոզա (Մեժայի վտակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերյոզա
Բնութագիր
Երկարություն106 կմ
Ավազանի մակերես720 կմ²
Գետաբերանի տեղակայումMezha?
Կոորդինատներ
Հոսող հոսքերVitka? և Beryozka?
ԵրկրամասՏվերի մարզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերյոզա

Բերյոզա (ռուս.՝ Берёза), գետ Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում։ Մեժա գետի ձախ վտակը։

Երկարությունը 106 կմ է, ջրավազանի մակերեսը՝ 720 կմ²[1]։

Անվան ստուգաբանությունը կապված է գետի ափի գերակշռող բուսածածույթի առկայության հետ[2]։

Հոսում է Օլենինսկի և Նելիդովսկի շրջանների տարածքով[3]։ Գետն սկիզբ է առնում Կուլակովկա և Պուստինկա գյուղերի հարավարևելյան մասից՝ Շերեմետև Բոլշակի հարավում դառնալով բնական սահման[4]։ Հյուսիսարևտյան ուղղության վերին հոսանքում լայնությունը 8 մ ից մինչև 18 մ է, խորւթյունը՝ մինչև 3 մ, իսկ հոսանքի արագությունը՝ 0,3 մ/վ[5]։ Գետահովիտը թույլ կտրտված է[1]։

Միջին հոսանքի հյուսիսում շրջանցում է Մոստովյան ջրամբարը և փոխում իր ուղղությունը դեպի հարավ–արևելք՝ մի քանի կիլոմետր հոսելով Հոկտեմբերյան երկաթուղու երկայնքով։ Գետի այդ մասի լայնությունը 18–28 մ է, խորությունը՝ 1–3 մ, հոսանքի արագությունը՝ 0,4 մ/վ[5]։ Գետահովիտն ունի մարգագետին և գետափնյա ծառուղի[1]։

Գետի հունը ներքին հոսանքում ավելի ոլորապտույտ է։ Գետի լայնությունը 12–17 մ է, խորությունը՝ 0,7–1,0 մ, հոսանքի արագությունը՝ 0,2 մ/վ, հատակը՝ ավազային ու կարծր, գետաբերանի մոտ՝ քարքարոտ[6]։ Նովոսյոլոկ գյուղից ներքև հատում է Р136 ավտոճանապարհը և թափվում Մեժա գետը։

Սառչում է նոյեմբերի վերջին, հալվում ապրիլի սկզբին։ Ջրի տարեկան միջին ծախսը կազմում է 3,5 մ³/վ[1]։ Խոշոր վտակը Վիտկա գետն է։

Գետի հոսանքի երկարությամբ տեղակայված են Գրիշինցկովյան, Նովոսյելկովյան և Մոստովյան գյուղական բնակավայրերը, որոնցից խոշորը Միրնի ավանն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Берёза». Энциклопедический справочник «Тверская область». Тверская областная универсальная научная библиотека им. А. М. Горького. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. Воробьёв В. М. Тверской топонимический словарь / Н. М. Лебедев. — М.: Русский путь, 2005. — С. 35. — 472 с. — 2000 экз. — ISBN 5-85887-178-X
  3. «р. Берёза». Публичная кадастровая карта. Росреестр. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. 5,0 5,1