Բերգ (մետրոյի կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերգ (այլ կիրառումներ)
«Բերգ» կայարան
Օսլոյի մետրոպոլիտեն


Բացման թվական 1934 թ.-ի հոկտեմբերի 10

Բերգ, Օսլոյի մետրոպոլիտենի Սոգնսվան մետրոյի գծի կայարան։ Սկզբնական շրջանում կայարանը կառուցվել է որպես Օսլոյի տրամվայի կայարան։ Գտնվում է Օսլոյի Նուրդերե Ակեր թաղամասում՝ Ուլեվոլ մարզադաշտ և Տասեն կայարաններ միջև։

Կայարանի հարևանությամբ են գտնվում բազմաբնակարանային շենքեր և «Շալե» ոճով կառուցված առանձնատներ։ 100 մ հեռավորության վրա է գտնվում Բերգի գիմնազիան։

«Բերգ» կայարանից մինչև «Ստորտինգ» կայարան մետրոն հասնում է 11 րոպեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բերգ» կայարանը բացվել է 1934 թ.-ի հոկտեմբերի 10-ին որպես տրամվայի կանգառ «Մաջորսթուին» և «Սոգնսվան» կայարանների միջև[1]։

1980-ական թվականներին կայարանը վերազինվել է և ընդլայնվել։ 1991—1996 թվականներին որոշվեց կառուցել շրջանաձև մետրոյի գիծ, որը հնարավորություն կտար քաղաքի ցանկացած թաղամասից արագ հասնել Օսլոյի համալսարանի նորակառույց հիվանդանոց։ Սակայն քաղաքի բնակիչների բողոքների հետևանքով այս ծրագիրը ամբողջությամբ չիրականացավ՝ խուսափելու համար մետրոյի աղմուկից։ Այնուամենայնիվ որոշ կայարաններում, որոնք ընդգրկվեցին «շրջանակի» մեջ, տեղադրվեցին Աղմուկախլացուցիչ վահանակներ[1]։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանի հետ են առնչվում մի քանի արտակարգ պատահարներ։ 1965 թվականին «Բերգ» и «Ուլլևոլ» կայարանների միջև գնացքը հարվածել է ռելսերով անցնող քաղաքացու[2]։ 2002 թվականին կայարան մտած գնացքը անցել է 24-ամյա երիտասարդի վրայով, ով ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։ 2008 թվականին հարբած մի տղամարդ մտել էր ռելսերի արանքում, ում ոստիկանները ժամանակին հանցեին այնտեղից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nilsen 1998, էջ. 133
  2. «Mann drept av Sognsvannstrikken». Verdens Gang (Norwegian). 1965 թ․ մայիսի 10. էջ 5.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Påkjørt av T-banen». Aftenposten Morgen (Norwegian). 2002 թ․ հունվարի 2. էջ 18.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]