Բետոնի վակուումացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բետոնի վակուումացում, կաղապարամած լցնելուց և խտացնելուց հետո բետոնախառնուրդից ավելցուկային ջրի արհեստական հեռացում (արտածծում)։ Բետոնի վակուումացում իրականացվում է այսպես կոչված վակուում-խոռոչներ ունեցող վահանների օգնությամբ, որոնցով ծածկվում է բետոնով ամրացված կոնստրուկցիան։ Վակուումային պոմպով վակուում-խոռոչում ստեղծված նոսրացման շնորհիվ վահանները հպվում են բետոնի մակերևույթին և արտածծում ջուրը։ Բետոնի վակուումացում նպաստում է կաղապարահանման արագացմանը, բետոնի ամրության և ցրտադիմացկունության բարձրացմանը, ցեմենտի ծախսի նվազեցմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 241 CC-BY-SA-icon-80x15.png