Բենկյանի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Բենկյանի կամուրջ
ՏեղանքՓոքր Հայք
ՆյութՓայտ

Բենկյանի կամուրջ, կամուրջ պատմական Փոքր Հայքում, Սեբաստիայի նահանգի Տևրիկի գավառում, Ակնի շրջանում, Բենկա կամ Բենկյան գյուղում։ Փայտաշեն էր և երեկոյան երկու կողմերից դռները փակում էին՝ կամուրջը դարձնելով անանցանելի։ Կառուցվել էր հին ժամանակներում և կանգուն էր մինչև 20֊րդ դարի սկիզբները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 655 — 992 էջ։