Միզանսցեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բեմավիճակից)
Թատերական ներակայցում

Միզանսցեն, բեմավիճակ (ֆր.՝ mise en scene - տեղ բեմում), դրամատիկական երկի որևէ իրադրության տեսանելի իրականացումը բեմական տարածության մեջ դերասանի գրաված դիրքով։ Միզանսցեն է կոչվում նաև բեմական տեղադրումների և անցումների ամբողջ գումարը՝ զուտ արտաքին իմաստով։ Միզանսցենի զարգացման ժամանակ առաջանում է ձևի և բովանդակության բարդ դիալեկտիկական փոխազդեցություն՝ ներքին բնույթի հակամարտության արտահայտումը, փոխադարձ կապը, գաղափարը, բեմական խաղի տրամաբանությունը, կատարման արտաքին տեսողական պատկերը։ Այս ճիշտ միզանսցենի կառուցումը կարևոր է ինչպես բեմում գործող շատ դերասանների, այնպես էլ մեկ մարդու դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 533
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզանսցեն» հոդվածին։