Բելգորոդի ազգային մշակույթի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելգորոդի ազգային մշակույթի թանգարան
Открытие выставки Ткачество.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԲելգորոդ
Հասցե308002[1]
Հիմնադրված է1999
Կայքxn--90aevhf.xn--p1ai
Բելգորոդի մարզի սրբիչներ

Բելգորոդի ազգային մշակույթի թանգարան (ռուս.՝ Белгородский государственный музей народной культуры, БГМНК), Բելգորոդի մարզի ամենաերիտասարդ թանգարաններից մեկը, որը ստեղծվել է այդ տարածաշրջանի ազգային մշակույթի առարկաների ուսումնասիրության, հետազոտման և դասակարգման նպատակով։ Թանգարանը բացվել է 1999 թվականի մայիսի 29-ին՝ որպես Բելգորոդի ժողովրդական ստեղծագործության պետական կենտրոնի ստորաբաժանում։ 2004 թվականի նոյեմբերի 19-ին Բելգորոդի կառավարությունը թանգարանին շնորհեց «Պետական մշակութային հաստատության» կարգավիճակ։ Թանգարանի ֆոնդում ընդգրկված է ազգային մշակույթի ավելի քան 15000 միավոր առարկա։ Թանգարանի բացման օրվանից ի վեր այնտեղ է հաճախել ավելի քան 200 000 մարդ, կազմակերպվել է ավելի քան 9 000 էքսկուրսիա և թանգարանային դաս, անցկացվել է 94 ցուցահանդես (2007 թվականի տվյալներ)։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրությունների կառուցվածքային և ճարտարապետական լուծումներում լայնորեն օգտագործվում են խորհրդանիշներ, որոնք գիտելիքների պահպանման և փոխանցման ամենահին ձևերից են։ Դահլիճի կենտրոնում տեղակայված շրջանի մեջ խաչաձև վահանակը (Երկիր մոլորակի խորհրդանիշը, տիեզերքը կազմող չորս տարրերի խորհրդանիշը) հանդիսանում է ցուցադրության հիմնական առանցքը։ Այստեղ ներկայացված են նյութեր, որոնք պատմում են ավանդական մշակույթի ծագման մասին՝ բացահայտելով «մշակույթ» հասկացության իմաստը։

Ցուցադրությունում ներկայացված են 2500 տարի առաջ ապրած, այսպես կոչված, «սկյութական» մշակույթի ցեղերի բնօրինակ իրերը, որոնք պատմում են հնագույն սլավոնացիների հավատալիքների, ծեսերի, սովորույթների, արհեստների և արվեստների մասին. կերամիկական սպասք, աշխատանքային գործիքներ, կերամիկայից և բրոնզե զարդեր, որոնք ներկայացնում են այդ տարածաշրջանում 8-10-րդ դարերում ապրած ցեղերի մշակույթը։

Թանգարանի ցուցադրության մեջ ներկայացված են XVI դարի վերջում Բելգորոդի հիմնադրման մասին փաստաթղթեր, Բելգորոդի լիցքաթափման և պաշտպանության քարտեզ-սխեմաներ, ռուս զինվորի զենքեր և այլն։

Ցուցահանդեսի հիմնական թեմաներից է ռուսական գյուղացիության պատմությունն է։ Հենց գյուղացիների միջավայրում են պահպանվել այն ավանդույթները, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ և հասել մինչև մեր օրերը։ Կան նաև նմուշներ այն արհեստների և զբաղմունքների զարգացման մասին, որոնք 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հասել են իրենց զարգացման գագաթնակետին։ Տղամարդկային զբաղմունքները ներկայացված են կաշվե, փայտյա, երկաթյա, կավե նմուշների միջոցով։ Դրանք վերարկուներ են, ճտքավոր կոշիկներ, տակառագործային ապրանքներ, կավե սափորներ, խորը ճաշամաններ և այլն։

Թանգարանն ունի մեծ քանակությամբ սրբիչներ, գոտիներ, գլխարկներ, գորգեր և բելգորոդյան ավանդական կոստյումներ, որոնք տարածաշրջանի ժողովրդական-գեղարվեստական ավանդական մշակույթի հրաշալի օրինակներն են։

Թանգարանի ցուցադրության կարևոր բաղադրիչը ավանդական հագուստն է։ Այն պատմական անցյալի ուսումնասիրության հարուստ և անփոխարինելի աղբյուր է, քանի որ դարերի ընթացքում այն պահպանել է հագուստի, զարդերի, տերմինաբանության հինավուրց առանձնահատկությունները։ Այս տարածաշրջանում XIX դարի երկրորդ կեսին առկա էին ռուսական հագուստի բոլոր հիմնական բաղադրամասերը։

Մարդկանց կյանքի քիչ թե շատ նշանակալի իրադարձություններն ուղեկցվում էին հատուկ դրա համար նախատեսված ծիսակարգերով։ Հատուկ ընդգծման են արժանի «Հարսանեկան» համալիրի ցուցանմուշները։ Այստեղ ներկայացված են օրհնված սրբապատկերներ, հարսանեկան գորգ, որով զարդարում էին երիտասարդների սանդուղքը, հարսի և փեսայի հարսանեկան հագուստը։ Կանացի հագուստը, որը բաղկացած էր զոլավոր շրջազգեստից, սև թելերով կարված վերնաշապկից և հին գլխաշորից, երիտասարդ աղջիկը կրում էր հարսանիքի առաջին օրը, և դա խորհրդանշում էր նրա օրիորդական կյանքի ավարտը։

Թանգարանի ցուցադրության մեջ արտացոլված է նաև քաղաքային բնակչության կենցաղը՝ կահույք, հագուստ, մասնավորապես` քաղաքային տիպի ասեղնագործ բաճկոն (թանգարանի հավաքածուի հազվագյուտ նմուշներից), ճենապակյա սպասք, ինքնաեռներ և այլն[2]։

Ցուցահանդեսներ, ակումբներ, արհեստանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական ցուցադրությունից բացի թանգարանը պարբերաբար կազմակերպում է տարածաշրջանի դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետների թեմատիկ և անհատական ցուցահանդեսներ։ Թանգարանի աշխատանքի առաջնահերթություններից է երեխաների և ընտանիքների հետ աշխատանքը։ Թանգարանում ստեղծվում է Ընտանեկան կենտրոն, գործում է «Կանանց ակումբը»։ Անցկացվում են այսպես կոչված վարպետության դասեր տարբեր արհեստների վերաբերյալ։ Թանգարանի առաքելությունն է դառնալ հոգևոր և բարոյական դաստիարակության հիմնական կենտրոնը։

Վերջին մի քանի տարիներին ռուսական ազգային օրացույցի հիման վրա թանգարանը կազմել է թատերական տոների թանգարանային օրացույց։ «Տոների» հյուրերը Բելգորոդի ընտանիքներն են, նախադպրոցական տարիքի երեխաները, դպրոցականները, բուհերի ուսանողները, այդ թվում` օտարերկրյա ուսանողներ, որոնց համար հետաքրքիր է Ռուսաստանի և մասնավորապես Բելգորոդի տարածաշրջանի ազգային մշակույթը։

Բելգորոդի շրջանի ազգային մշակույթի պահպանման և տարածման համար թանգարանի կոլեկտիվը պարգևատրվել է մի շարք պարգևներով, այդ թվում՝ «50 փառավոր գործերի տարածաշրջանի 50-ամյակը» հոբելյանական ակցիայի պատվոգրով։

Հիմնական էքսկուրսիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազգային մշակույթի աշխարհ
  • Երկրամասի բնակչության ձևավորումը
  • «Ե՛վ դերձակ է, և՛ հնձվոր, և՛ շվիի լավ նվագող»
  • Ժողովրդական կոստյումների խճանկարը
  • Բելգորոդի սրբությունները
  • «Երաժիշտները հավաքվել են զվարճալի մարգագետնում...» (ժողովրդական երաժշտական գործիքներ)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]