Բեատրիս Հաթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեատրիս Հաթոն
Ծնվել էհուլիսի 16, 1893(1893-07-16)[1]
ԾննդավայրLakes Creek
Մահացել էհոկտեմբերի 7, 1990(1990-10-07) (97 տարեկան)
Վախճանի վայրIndooroopilly
ԿրթությունRockhampton Grammar School?
 Beatrice May Hutton Վիքիպահեստում

Բեատրիս Հաթոն, (հուլիսի 16, 1893(1893-07-16)[1], Lakes Creek - հոկտեմբերի 7, 1990(1990-10-07), Indooroopilly), հայտնի նաև որպես Բի Հաթոն, ավստրալիացի ճարտարապետ։ 1916 թվականի հոկտեմբերին նա դարձավ առաջին կինը, որն ընդունվեց Ավստրալիայի ճարտարապետության ինստիտուտ։ Դա հետևեց ավելի վաղ դիմած կանանց՝ կին լինելու հիմքով մերժմանը, նրանց թվում էր Ֆլորենս Թեյլորը 1907 թվականին[2]։

Կյանք և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված լինելով 1893 թվականի հուլիսի 16-ին Ֆոլիում, Լեյքս Կրիկ, Քվինսլենդ, Բեատրիսը անասնապահ և տեսուչ Ֆալկոներ Վեսթ Հաթոնի և Կլարա Սյուզանայի յոթ երեխաներից երկրորդն էր[3][4]։ Կյանքի վաղ տարիները նա անց է կացրել ընտանեկան միջավայրում Քոմեթ Դաունի մոտ։ Երաշտը ստիպեց ընտանիքին դուրս գալ այդտեղից 1902 թվականին և տեղափոխվել Ռոքհեմփթոն 1906 թվականին[5], որտեղ նա սովորեց Ռոքհեմփթոնի տարրական դպրոցում[2]։

Բեատրիս Հաթոնը ոչ մի պաշտոնական ճարտարապետական կրթություն չի ստացել, բայց իր ուսուցումը նախ սկսել է Ռոքհեմփթոնում, իր հոր վերահսկիչ գրասենյակում։ Նա սկզբում ցանկացել էր ընտրել հետազոտական կարիերա, սակայն ստիպված էր «ընդունել ճարտարապետությունը որպես մոտակա հնարավոր տարբերակ»[2]։ Հետագայում նա Hocking and Palmer ընկերությունում էր որպես աշակերտ, որը էդվին Մորտոն Հոքինգսի ճարտարապետական գրասենյակն էր[3]։ Նա Հոքինգսի պատերազմական ծառայության ընթացքում դարձավ ընկերության գլխավոր գեղանկարիչը[3][5]։

Հաթոնը դարձավ Ավստրալիայի ճարտարապետական ինստիտուտ ընդունված առաջին կինը, երբ 1916 թվականի հոկտեմբերի 30-ին դարձավ Քվինսլենդի ճարտարապետական ինստիտուտի անդամ[4][6]։ Սիդնեյի The Salon ճարտարապետական ամսագիրը տեղեկացրեց[2].

Քվինսլենդյան ինստիտուտը, մեր տեղեկություններով, կին անդամ ընդունած առաջին ավստրալիական ինստիտուտն է... թեկնածուի կողմից ինստիտուտի խորհուրդ ներկայացված հավատարմագրերը ցույց են տվել, որ Միսս Հաթոնը լուրջ և աշխատասեր ուսանող է, և դիմումը աջակցվում է ղեկավարության կողմից
- [2]

Հասկանալի չէ, թե ինչ ավանդ ունի Հաթոնը Hockings and Palmer ընկերության աշխատանքում, սակայն Ռոքհեմփթոնում գտնվող մի քանի ընդարձակ ծածկապատշգամբով տներ նշվել են Հաթոնի վաղ շրջանի կարիերայի մեջ, ինչպես օրինակ, այժմ ժառանգության մեջ նշված Rudd Residence-ը։ Շենքերը Հաթոնի առանձնահատուկ հետաքրքրությունն էին և, ինչպես մյուս ավելի վաղ կին ճարտարապետները, նա զգաց, որ կանայք զգալի դերակատարություն ունեն շենքերի նախագծման մեջ, որոնք համապատասխանում են կլիմայի և օգտագործվող աշխատատուժի պահպանման առանձնահատկություններին[2]։

Նրա կարիերան շարունակվել է 1916 թվականի վերջին Սիդնեյ տեղափոխվելուց հետո, երբ նրա աշխատանքը կենտրոնացած էր հիմնականում բնակելի շենքերի նախագծերի վրա, ինչպես Նոր Հարավային Ուելսյան Մասոնային ակումբի շենքը (1927) և Սիրիուսի տունը Մակքուրայ փլեյս փարկում։ 1917 թվականի ապրիլից աշխատել է Քլիվլենդի ճարտարապետ Վիլյամ Շամբերի գլխավորությամբ, 1931-1933 թվականներին դառնալով կրտսեր գործընկեր։ Այդ ընկերությունն այն տարիներին նշված էր որպես Chambers and Hutton Նոր Հարավային Ուելսի գրանցամատյանում, և, հավանաբար, Հաթոնն այդ ժամանակ տնօրենի պաշտոն զբաղեցնող միակ կինն էր Սիդնեյում։ 1934 թվականին նա վերադարձավ Ռոքհեմփթոն, հոգ տանելու իր տարեց ծնողներին, արդյունավետորեն ավարտելով իր ճարտարապետական կարիերան[2]։

Հաթոնը հավատում էր, որ կանայք արժեքավոր ներդրում ունեն բնակարանային նախագծման համար, «կլիմայի համար պիտանի և ժամանակակից ապրելակերպի համար սարքավորված տների նախագծման մեջ», և նա հայտնի էր Ռոքհեմփթոնում և Սիդնեյում իր բնակելի շենքերի աշխատանքներով[4]։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին Հաթոնի կարիերան ընդհատվեց հոր առողջական վիճակի վատացման պատճառով, երբ նա տեղափոխվեց Ռոքհեմփթոն՝ նրան և իր ծեր մորը հոգ տանելու համար։ 1936 թվականին հոր մահից հետո Հաթոնը մոր հետ տեղափոխվեց Բրիսբեյն և արվեստի ստուդիա բացեց Քուին փողոցի վրա գաղութային ընդհանուր շենքում, որտեղ նա ցուցադրում էր և վաճառում իր փայտե փորագրաքանդակները։ 1984 թվականին Ջուդիթ Մակքեյը գրել է, երբ Հաթոնը 90 տարեկան էր, որ «Բեատրիս Հաթոնը ներկայումս ապրում է՝ շրջապատված փայտե փորագրության, խեցեգործության և գորգագործության իր ձեռքի աշխատանքների տպավորիչ զանգվածով։ Նրա ստեղծագործական հմտությունների օգտագործման երկարատև խանդավառությունը ոգեշնչող է։ Նա իր մայրիկի հետ Բրիսբեյնում բացած «Շքեղ տնակ» կոչվող ստուդիայում ցուցադրում էր և վաճառում իր աշխատանքները։ Իր կյանքի վերջին տարիներին նա շարունակում է զարգացնել իր արհեստագործական աշխատանքը՝ 1940 թվականին ճարտարապետական գործունեության կարճ վերադարձով»[2]։

Հաթոնը մահացել է 1990 թվականի հոկտեմբերի 7-ին, Ինդուրուփիլիում, Բրիսբեյն, և դիակիզվել է[4]։ Նա հիշատակվում է կոմերցիոն ճարտարապետության մրցանակով, որը տրվում է Ավստրալիայի Ճարտարապետների ինստիտուտի Քվինսլենդ մասնաճյուղի կողմից, Ռոքհեմփթոնի արվեստի պատկերասրահում Բեատրիս Հաթոնի սենյակով և Կապրիկորնիա քոլեջի Բեատրիս Հաթոնի շենքով, Կենտրոնական Քվիսլենդի համալսարանում, Ռոքհեմփթոն։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջ. Վ. Դալզելի շենք, Ռոքհեմփթոն (մոտ 1916)[4]
  • Մայլսի շենք, Ռոքհեմփթոն (մոտ 1919)[5]
  • Ռադ հաուզ, Ռոքհեմփթոն (1923)[2]
  • Նգարիտա, Բելեվյու Հիլզ, Սիդնեյ (1923)–վերագրվում է Ճարտարապետ Ջեյմս Վիկարսին (Հաթոնի քեռու տղան)[5]
  • Բրեկնել սթրիթ, Ռոքհեմփթոն (1926)[4]
  • Մասոնային ակումբի շենք (1927)[4]
  • Սիրիուսի շենք, Մակքուրայ փլեյս[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 National Pioneer Women's Hall of Fame — 1993.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Կաղապար:Cite QHR
  3. 3,0 3,1 3,2 Mackay, Judith (2012). Goad, Philip; Willis, Julie (eds.). Encyclopedia of Australian Architecture. Melbourne: Cambridge University Press. էջեր 349–350. ISBN 978-0-521-88857-8.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Mackay, Judith (2007). «Hutton, Beatrice May (Bea) (1893–1990)». Australian Dictionary of Biography, National Centre of Biography. Australian National University. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 McDonough, Pauline. «Beatrice Hutton 1893-1990». Australian Women's History Forum. Australian Women’s History Forum. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «The Salon Architecture and the Allied Arts». The Salon Architecture and the Allied Arts. Australian Institute of Architects. November 1916.

Լրացուցիչ ընթեցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • D. Watson and J. McKay, A Directory of Queensland Architects to 1940 (1984)
  • G. R. Cooke, Lady Woodcarvers of Rockhampton (2000)
  • Daily Mail (Brisbane), 21 October 1916, p 12
  • Morning Bulletin (Rockhampton), 23 November 1933, p 6
  • McKay, Judith ‘Beatrice May Hutton Australia’s first woman architect?’, Lip Volume 8 1984, pp. 100–103
  • Willis, Julie and Hanna Bronwyn, Women Architects in Australia 1900-1950, Royal Australian Institute of Architects, Canberra, 2001
  • Hanna, Bronwyn, ‘Australia’s Early Women Architects: Milestones and Achievements’ Fabrications Vol 12, no 1, June 2002

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Հաթոն» հոդվածին։