ԲեՆի լիգա
ԲեՆի լիգան Բելգիայում և Նիդեռլանդներում ամենաբարձր կանանց ֆուտբոլային լիգան էր։ Իրենց ազգային լիգաներում մրցունակության բարձրացման համար ԲեՆի լիգան համատեղ համագործակցում էր Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիայի և Royal Dutch ֆուտբոլային ասոցիացիայի հետ[1][2]։ Առաջին մրցաշրջանը տեղի է ունեցել 2012-13 թվականներին, հաջողությամբ համագործակցելով ԲեՆի Սուպեր Գավաթի մեկ հանդիպման հետ, որը կազմված էր երկու երկրների առաջատարներից։ Մրցաշարը որակավորված էր բելգիական և հոլանդական թիմերից, որը որակեց ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգան[3]։
Երեք մրացաշարերից հետո մրցաշարը դադարեցվեց, թիմերը վերադարձան իրենց ազգային բարձր լիգաների խաղերին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիգայի առաջին խաղերը տեղի են ունեցել 2011 թվականին[4]։ Որպես համագործակցության փորձ 2011 թվականին ստեղծվեց ԲեՆիի Սուպեր Գավաթը։ KBVB / URBSFA- ն հաստատել է լիգայի 2011 թվականին դեկտեմբերի 10-ին[5]։ KNVB-ն հաստատել է լիգան 2012 թվականի փետրվարի 13-ին[6]։
Ի վերջո ՈՒԵՖԱ-ն 2012-13 մրցաշրջանի համար 2012 թվականի մարտի 23-ին Ստամբուլում իր գործադիր կոմիտեի հանդիպումից հետո տվեց իր համաձայնությունը[7]։
Երկրորդ մրցաշրջանում առաջացան որոշ խնդիրներ, որոնց պատճառով երկու թիմեր չվերադարձան խաղաշրջան սնանկացման պատճառով, իսկ ֆինանսի պատճառով մրցաշրջանի ավարտից հետո մեկ թիմ ևս հեռացավ։
Երեք մրցաշրջանից հետո Բելգիան և Նիդեռլանդները կրկին անցկացրեցին իրենց բարձրագույն մակարդակի լիգա առաջնությունները։ ԲեՆի լիգայի նախաձեռնությունը ավարտվեց, քանի որ հոլանդական ակումբները և Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան չկարողացան պայմանավորվել ակումբների ֆինանսական մասնակցության համար[8]։
Չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվենտեն հաղթեց երկու մրցաշրջաններում։ Առաջին մրցաշրջանի տարբեր փուլերի ընթացքում ոչ մի պաշտոնական մրցանակ չկար։
Տարի | Հաղթող | Երկորդ տեղը զբաղեցրած թիմ | Երրորդ տեղը զբաղեցրած թիմ | Լավագույն ռմբարկու | Նշումներ |
---|---|---|---|---|---|
2012–13 | ՖԱ Տվենտե | Ստանդարտ Ֆեմինա | ՊՍՎ Ֆ. Ֆ. Էննդհովեն | — չի պարգևատրվել | [9] |
2013–14 | ՖԱ Տվենտե | Ստանդարտ Ֆեմինա | Աջախ | Վիվեն Միեդեմա (Հերենվին), 39 գոլ | [10][11] |
2014–15 | Ստանդարտ Ֆեմինա | ՖԱ Տվենտե | Աջախ | Տեսա Վուլարեթ (Ստանդարտ), 18 գոլ | [12] |
Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012-13 խաղաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիգան իրականցվում էր երկու փուլով։ Առաջին փուլում 8 հոլանդական և 8 բելգիական թիմերը խաղացին ազգային լիգայի որակավորման փուլում։ Երկրորդ փուլը բաժանված էր A & B կանանց առաջնությունների։
ԲեՆի Լիգայի Նարնջագույն և Կարմիր
Հոլանդական և բելգիական ութական թիմեր խաղացին ազգային երկակի փուլեր, այնպես որ յուրաքանչյուր թիմ խաղար 14 խաղ։ ԲեՆի լիգայի A-ն համարժեք է 1-ից մինչև 4-ը, իսկ 5-ից մինչև 8-ը համարվում է ԲեՆի Լիգայի B:
Հոլանդական և ութ բելգիական հավաքականները կխաղան ազգային երկակի փուլ, այնպես որ յուրաքանչյուր թիմ 14 խաղում է։ ԲեՆի լիգայի Ա-ն համարժեք է 1-ից մինչև 4-ը, իսկ 5-ից մինչեւ 8-ը համարվում են ԲեՆի Լիգայի B-ի համար։
ԲեՆի Լիգայի A & B[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիգան կազմված էր երկու լիգաներից (A & B), յուրաքանչյուրին պետք էր մասնակցեր 16 թիմ։ Երկու երկրների առաջին քառյակը պետք է մասնակցեր ԲեՆի Լիգային։ Երկու խմբերն էլ անցկացնում էին 14 լրացուցիչ հանդիպումներ։ A Լիգայի հաղթողը ճանաչվում էր ԲեՆի Լիգայի չեմպիոն։ Բելգիական և հոլանդականի առաջնություններում բարձր հորիզոնականներ գրաված թիմերը պետք է մասնակցեին ՈՒԵՖԱ-յի կանանց չեմպիոնների լիգային[13]։
2013-14 խաղաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում նիդերլանդական և բելգիական ութական թիմերը պետք է խաղային մի բաժնում, որտեղ նրանք երկու անգամ խաղալու էին միմյանց հետ, արդյունքում յուրաքանչյուր թիմ կխաղար 30 խաղ[14]։ Բելգիական Կ. Սթ-Թրինդեն Վ.Վ. թիմը դուրս էր եկել մրցաշրջանի մեկնարկից առաջ, ինչը նշանակում էր, որ խաղաշրջանը պետք է սկսվեր 15 թիմերից։ Հոլանդական «Ուտրեխտ» ակումբը 2014 թվականի հունվարի 21-ին սնանկացավ և երեք օր անց անցկացրեց իրենց վերջնական հանդիպումը։ Լիգան շուտով որոշեց, որ Ուտրեխտի խաղացած բոլոր խաղերը կվերացվեն սեզոնի սեղանից։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- BeNe Super Cup
- Dutch Eredivisie (women)
- Belgian Women's First Division (preceded the BeNe League)
- Belgian Super League Vrouwenvoetbal (followed the BeNe League)
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bondsbestuur stemt in met uitwerking women’s BeNe league» (Dutch)։ KNVB.nl։ փետրվարի 13, 2012։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 23, 2012-ին։ Վերցված է մայիսի 8, 2012
- ↑ «Akkoord rond Women's BeNe League» (Dutch)։ belgiumsoccer.be։ փետրվարի 13, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է մայիսի 8, 2012
- ↑ «UEFA akkoord met BeNe League voor vrouwen» (Dutch)։ AD։ մարտի 23, 2012։ Վերցված է մայիսի 8, 2012
- ↑ «BeNe League; New league for the highest Belgian and Dutch teams.»։ womenssoccerunited.com։ օգոստոսի 30, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-09-ին։ Վերցված է փետրվարի 23, 2012
- ↑ «KBVB positive about BeNe League» (Dutch)։ knvb.nl։ դեկտեմբերի 2, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է փետրվարի 23, 2012
- ↑ «Federal administration agrees to BeNe Women's League» (Dutch)։ knvb.nl։ փետրվարի 12, 2012։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 22, 2012-ին։ Վերցված է փետրվարի 23, 2012
- ↑ «UEFA gives green light for BeNe league» (Dutch)։ knvb.nl։ մարտի 23, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է ապրիլի 27, 2012
- ↑ «Women's BeNe League to close as Dutch and Belgians rethink strategy»։ insideworldfootball.com։ հունվարի 8, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է հունվարի 8, 2015
- ↑ «FC Twente kampioen BeNe League» (Dutch)։ NOS.nl։ մայիսի 25, 2013։ Վերցված է մայիսի 27, 2013
- ↑ «BeNe League»։ women.soccerway.com։ Վերցված է հունիսի 8, 2014
- ↑ Wiep Wierda (հունիսի 7, 2014)։ «Vivianne Miedema onbetwiste topscorer» (Dutch)։ Beneleague։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 14, 2014-ին։ Վերցված է հունիսի 8, 2014
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 18, 2015-ին։ Վերցված է 2015-06-19
- ↑ «Competitie Reglement Women’s BeNe League» (Dutch)։ VrouwenvoetbalNederland.nl։ հունիսի 9, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-22-ին։ Վերցված է հունիսի 12, 2012
- ↑ «Opzet BeNe League aangepast» (Dutch)։ NOS.nl։ մայիսի 23, 2013։ Վերցված է մայիսի 27, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official site
- News Archived 2012-10-11 at the Wayback Machine. at vrouwenvoetbalnederland.nl