Jump to content

Բարսեղ Կիլիկեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսեղ Կիլիկեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունգրիչ և ուսուցիչ

Բարսեղ Կիլիկեցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դարի հայ գրիչ և գրչության ուսուցիչ։ Աշխատել է Հովհաննես րաբունապետի Արքաեղբոր գրչության դպրոցում, ունեցել է բազմաթիվ աշակերտներ։ Ընդօրինակել է մի շարք ձեռագրեր, որոնցից ամենանշանավորը 1270-ին Հովհաննես Արքաեղբոր համար ընդօրինակած Աստվածաշունչն է (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 345), որը մեզ հասած լավագույն օրինակներից է։ Նրա մեջ առաջին անգամ հանդիպում են Գևորգ Սկևռացու կազմած ավետարանական նախադրություններն ու գլխակարգությունները։ Շուրջ 800 էջանոց այս ձեռագրում պահպանվել է Կոստանդին V-ի ինքնագիր երկու հիշատակարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2 (հայ.) — հատոր 2. — էջ 337.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 337