Բարսելոնա-Կատալունիա
կատ.՝ Circuit de Barcelona-Catalunya | |
Catalunya.svg | |
Տեղակայում | ![]() |
Աշխարհագրական կոորդինատները | 41°34′12″ հս․ լ. 2°15′40″ ավ. ե.HGЯO |
Հիմնական իրադարձությունները | Ֆորմուլա 1, GP2, MotoGP, Gran Turismo |
Շրջանի երկարությունը | 4,655 км |
Շրջադարձերը | 16 |
Շրջանի ռեկորդը в ընթացիկ կոնֆիգուրացիա |
1:18.441[1] (F1)![]() ![]() |
Ֆորմուլ 1-ի համաշխարհային առաջնության վիճակագրությունը | |
Առաջին Գրան-Պրի | 1991 |
Վերջին Գրան-Պրի | 2018 |
Անցկացված Գրան-Պրի | 28 (2018) |
Վազքուղու վրա ամենաշատ հաղթանակները Գրան-Պրիում | |
մրցարշավորդ | ![]() |
Խումբ | ![]() |
Բարսելոնա-Կատալունիա (կատ.՝ Circuit de Barcelona-Catalunya), ավտոմրցուղի Իսպանիայում, որն օգտագործվում է Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիի, Ֆորմուլա 2-ի, MotoGP-ի, Gran Turismo-ի և շրջանաձև այլ մրցարշավների համար:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավտոդրոմը կառուցվել է 1991 թվականին Իսպանիայի Բարսելոնայի նահանգի հյուսիսում գտնվող Մոնտմելոյում և այդ ժամանակվանից ընդունում է Իսպանիայի Գրան պրին: Ավտոդրոմը հաճախ օգտագործվում է նաև Ֆորմուլա 1-ի բոլիդների թեթտավորման համար[2][3]:
Ֆորմուլա 1-ի բազմաթիվ Գրան պրիներ, որոնք անցկացվել են Բարսելոնա-Կատալունիա ավտոդրոմում, մտել են ավտոմրցարշավների պատմության մեջ: 1994 թվականին Միխայել Շումախերը կարողացավ եզրագիծը հաղթահարել երկրորդը՝ չնայած այն հանգամանքի, որ փոխանցման տուփի վնասման պատճառով բոլիդը վարում էր հինգերորդ դիրքով: 1996 թվականի անձրևոտ Գրան պրի ժամանակ Միխայել Շումախերը Ֆերրարիի թիմում գրանցեց իր առաջին հաղթանակը: 2001 թվականին Միկա Խակենինը, ով մրցավազքում առաջատարն էր, վերջին շրջանում ոտնակի կոտրման պատճառով դուրս եկավ, իսկ հաղթանակը բաժին հասավ Միխայել Շումախերին: 2006 թվականին Ֆեռնանդո Ալոնսոն դարձավ առաջին իսպանացին, ով «սեփական» մրցուղում դարձավ հաղոթող:
2012 թվականին այդ մրցուղում անցկացվեցին «V de V Challenge» մրցումների շարքը, որում կազմակերպվեցին մի քանի մրցարշավային դասակարգեր:
Հաճախելիության ցածր մակարդակի և ֆինանսական դժվարությունների պատճառով որոշում կայացվեց, որ 2013 թվականին Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրին Բարսելոնա-Կատալունիա ավտոդրոմում կանցկացվի երկու տարին մեկ անգամ (մյուս տարիներին Իսպանիայի Գրան պրին նախատեսվեց անցկացնել Վալենսիայում)[4]: Այդ նախագիծն իրականացնել հնարավոր չեղավ, քանի որ Վալենսիայի մրցուղու սեփականատերերը ֆինանսական պատճառներով սնանկացան, և այդ ժամանակվանից Կատալունիան հանդիսանում է Իսպանիայի Գրան պրիի անցկացնման միակ վայրը:
2016 թվականի մայիսի 15-ին 18 տարեկան և 227 օրական Մաքս Ֆերստապենը հաղթեց սեզոնի իսպանական մրցափուլը այդպիսով դառնալով Ֆորմուլա 1-ի պատմության մեջ Գրան պրիի ամենաերիտասարդ հաղղթող[5]:
Մրցուղու կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցուղու կառուցվածքը վեց անգամ ենթարկվել է չնչին փոփոխության: 2007 թվականին «Eurocar»-ի և «New Holland»-ի միջև ավելացվել է նոր նեղ շրջադարձ:
Մոտոմրցումների համար օգտագործվում է մրցուղու սկզբնական կառուցվածքը: DTM մրցավազքի համար օգտագործվում է մրցուղու «ազգային» ազգային դասավորությունը:
Տարբերակ | Երկարություն (մ) | Գրան պրի |
---|---|---|
1991 | 4 747 | 1991, 1992, 1993 |
1994 | 4 747 | 1994 |
1995 | 4 727 | 1995, 1996 |
1997 | 4 728 | 1997, 1998, 1999 |
2000 | 4 730 | 2000, 2001, 2002, 2003 |
2004 | 4 627 | 2004, 2005, 2006 |
2007 | 4 655 | 2007 - 2016 |
Ներկա փոխդասավորությամբ շրջադարձի ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մրցավազքում՝ 1:21.670, Կիմի Ռայկկոնեն, Ֆերրարի, 2008 թվական[1]
- Դասակարգում՝ 1:19.149, Լյուիս Հեմիլտոն, Մերսեդես, 2017 թվական
- Թեստավորման ժամանակ՝ 1:17.182, Սեբաստիան Ֆետել, Ֆերրարի, 2018 թվական[6]
Շրջադարձերի անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1. Elf
- 2. Renault
- 4. Repsol
- 5. Seat
- 7. Wurth
- 9. Campsa
- 10. La Caixa
- 12. Banco de Sabadell
- 13. Eurocar
- 16. New Holland
Կատալունիաայի մրցուղում Գրան պրիի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատալունիա մրցուղում անցկացվել է 26 Ֆորմուլա 1-ի Գրան պրի: Դրանցում 6 անգամ հաղթող է ճանաչվել Միխայել Շումախեր, այդ թվում՝ հինգ անգամը Ֆերրարիի կազմում: Ֆերրարին իր հաշվին ընդհանուր հաշվով ունի 8 հաղթանակ, ինչը համարվում է մրցուղու ռեկորդ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Энциклопедия Формулы 1: трасса Каталунья-Монмело 2007-2012»։ WildSoft։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է 2013-03-16
- ↑ Furnell Claire (November 2009)։ «Circuit de Catalunya»։ en.espnf1.com։ ESPN EMEA Ltd.։ Վերցված է օգոստոսի 13, 2010
- ↑ 1992 Summer Olympics official report. Volume 2. pp. 305–7.
- ↑ Бухаров Дмитрий (2012-03-08)։ «С 2013-го в Испании будет проходить только один этап»։ F1news։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին։ Վերցված է 2013-04-19
- ↑ «Ферстаппен — самый молодой победитель Гран-при в истории «Формулы-1»»։ Газета.Ru։ Վերցված է 2016-05-15
- ↑ «Сезон 2018: март. Тесты. Барселона»։ F1News։ 2008-04-17։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին։ Վերցված է 2013-03-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Сайт автодрома» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է 2013-03-16
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բարսելոնա-Կատալունիա կատեգորիայում։ |