Բարխուդար Մինասի Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բարխուդար Մինասի Գալստյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1958(1958-08-04)
Մահացել էնոյեմբերի 4, 1991(1991-11-04) (33 տարեկան)

Բարխուդար Մինասի Գալստյան (օգոստոսի 4, 1958, Ղարաչինար - նոյեմբերի 4, 1991, Ղարաչինար), հայ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։

Ծնվել է 1958 թ. օգոստոսի 4-ին, Ղարաչինար գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ոստիկանական դպրոցը, այնուհետև՝ աշխատանքի անցել շրջանի ներքին գործերի բաժնում՝ որպես թաղային տեսուչ։

Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, 1991 թ. գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատարն էր։ Զոհվել է 1991 թ. նոյեմբերի 4-ին, Ղարաչինարի համար մղված մարտում։

Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։