Բարի Հովվի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի Հովվի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՏեղագրությունՀուանպու
ԱնվանվածGood Shepherd?
Քարտեզ
Քարտեզ

Բարի Հովվի եկեղեցի (չինարեն՝ 君王堂), Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող կաթոլիկ եկեղեցի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարի Հովվի եկեղեցին կառուցվել է ճիզվիտների կողմից 1933 թվականին Շանհայի անգլախոս բնակիչների համար։ Սկզբում Բարի Հովվի թեմը ղեկավարել են ճիզվիտները։ Փետրվարի սկզբին Շանհայում բնակվող ճիզվիտներն իրենց ջանքերն ուղղել են Ավրորայի համալսարանի կազմակերպմանը, ուստի 1951 թվականի փետրվարի 1-ին նրանք ծուխը փոխանցել են թեմական հոգևորականին։

1953 թվականի հունիսի 15-ին Բարի Հովվի ծխական քահանա Չժուշու Դեն և ծխական մի քանի քահանաներ ձերբակալվել են որպես «իմպերիալիստական լրտեսներ»[1]։ 1953 թվականի հունիսի 17-ին մի խումբ հավատացյալներ բողոքի ակցիա են անցկացրել՝ կոչ անելով ազատ արձակել ձերբակալված կաթոլիկ հոգևորականներին։ Հոգևորականներին մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա պետությունների օգտին լրտեսության համար։ Դատից հետո ծխական քահանա Չժուշու Դեն բանտարկվել է, իսկ օտարերկրացի քահանաներն արտաքսվել են Չինաստանից։ Չնայած ծուխը մնացել է առանց հոգևորականների, ծխականները պարբերաբար հավաքվել են ժամերգությունների։ 1954 թվականի ապրիլին Շանհայում ձերբակալվել են Շանհայի եպիսկոպոսը և մյուս քահանաները, որոնք բնակվում էին այդ քաղաքում։

Մինչև 1966 թվականը, երբ Չինաստանում սկսվել է մշակութային հեղափոխությունը, Բարի Հովվի եկեղեցին շարունակել է գործել որպես Շանհայի միակ կաթոլիկ կրոնական հաստատություն։ 1966 թվականին տաճարը բռնագրավվել է իշխանությունների կողմից, և մինչև 1985 թվականն այն օգտագործվել է որպես մշակութային հաստատություն։ 1985 թվականին Բարի Հովվի եկեղեցին վերադարձվել է Շանհայի թեմին։ Ներկայում եկեղեցում պարբերաբար անցկացվում են կաթոլիկական ծեսեր չինարենով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]