Jump to content

Բարեկամության հրապարակ (Աբովյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարեկամության հրապարակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱբովյան
Կազմված էՀայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան և Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիր
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Բարեկամության հրապարակ, կենտրոնական հրապարակ Հայաստանի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում[1]։ Ծավալատարածային հրապարակը ընդգրկում է Աբովյանի համայնքապետարանը, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնը, «Սիփան» հյուրանոցը, Աբովյանի դրամատիկական թատրոնը, Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնը ու Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը[2]։ Հրապարակում են գտնվում՝ Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիրը և Խաչատուր Աբովյանի հուշարձանը։

Հարավում սահմանակցում է 2-րդ միկրոշրջանին, արևելքում՝ 3-րդ և 4-րդ միկրոշրջաններին, հյուսիսում՝ Երիտասարդական բազմաբնակարան համալիրին, հյուսիս-արևելքում՝ «Միլոն Թաուեր» թաղամասին, իսկ հարավ-արևելքում՝ «Սիփան» հյուրանոցին և «Սիփան» բազմաբնակարան համալիրին։ Հրապարակին կից փողոցներն են՝ Ռուսաստանի, Զորավար Անդրանիկի փողոցները, իսկ դիմահայաց իջնում է Օգոստոսի 23-ի փողոցը[1]։ Հրապարակով անցնում և հատվում են Խաղաղության և Թատերական փողոցները։

Շենքեր և կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • №1 Աբովյանի համայնքապետարան
  • №1 Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության Կոտայքի մարզի տարածքային հումանիտար և միասնական սոցիալական ծառայության կենտրոններ
  • №1 Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման №15 բաժին
  • №1 Աբովյանի ՔԿԱԳ սպասարկման կենտրոն
  • №1 «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ
  • №1/6 «Աբովյանի №2 մանկապարտեզ» ՀՈԱԿ
  • №2 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանային բաժանմունք
  • №2 «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ
  • №2 «Հայփոստ» (Աբովյանի մասնաճյուղ)
  • №3 «Սիփան» հյուրանոց
  • №4 Աբովյանի դրամատիկական թատրոն
  • №4 «Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոն»
  • №5 «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԿԻՄԱՍՏ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ». hraparak.am. 2022 թ․ հուլիսի 10. Վերցված է 2024 թ․ հուլիսի 19-ին.
  2. «ՍՓՅՈՒՌ տեղեկատվական համակարգ». spyur.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 19-ին.