Բարանտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարանտա, բարմտա (թուրք, ավազակային հարձակում), հանցակազմ քրեական իրավունքում։ Հանցագործը ինքնագլուխ զավթում է տուժողի անասունը կամ որևէ այլ գույք՝ բացառապես նպատակ ունենալով հարկադրել նրան կամ նրա ազգականներին քավելու նախկինում հասցրած վիրավորանքը կամ հատուցելու պատճառած նյութական վնասը։

Համարվում է տոհմային կենցաղից մնացած սովորույթ։ Տարածված էր քոչվոր ժողովուրդների (օր․՝ Ռուսաստանի կայսրության ծայրամասերի որոշ ժողովուրդների) մեջ։

Չնայած իր սակավ դրսևորումներին, խորհրդային շրջանի որոշ միութենական հանրապետություններ (ՌԽՍՖՀ, ՈւզԽՍՀ) այնուհանդերձ իրենց քրեական օրենսգրքում նախատեսում էին հանցագործության այս տեսակը, չնայած ԽՍՀՄ օրենսդրությունը բարանտաի հանցակազմը չէր նախատեսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 309