Բատուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բատուտ (իտալ.՝ batuta - հարված), մարզական սարք․ հորիզոնական մետաղյա շրջանակին ամրացված ցանց, որը ռետինե հարմարանքներով մեղմացնում է հարվածը։ Կիրառվում է ակրոբատիկական, մարմնամարզական, ջրացատկերի և մասնագիտանան մարզումների (տիեզերագնացներ, օդաչուներ) ժամանակ։ Բատուտի վրա ցատկերը և պտույտները զարգացնում են տարածության մեջ մարմնի անսովոր դիրքում կողմնորոշվելու կարողություններ։ ԽՍՀՄ-ում բատուտի վրա ցատկերի անդրանիկ առաջնությունը կազմակերպվել է 1965 թվականին, Երևանում։ ՀԽՍՀ-ում 1972 թվականին ստեղծվել է բատուտի վրա ցատկերի սպորտային ֆեդերացիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png