Բասոլիա
Բասոլիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Belarusian folk musical instrument? |
Որակավորում | necked bowl lutes played with a bow?, Slavic musical instrument? և աղեղնավոր լարային երաժշտական գործիք |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.321-71 |
Բասոլիան (ուկրաիներեն՝Басо́ля, լեհերեն՝basy, basetla ) լարային երաժշտական գործիք է, որը օգտագործվում է Ուկրաինայում և Լեհաստանում։ Դիապազոնով այն բավականին ցածր է շատ նման է թավջութակի, սակայն ունի 3 լար և տեսքով ավելի կոպիտ է։ Տեսքի կոպտությունը կախված է այն փաստից, որ գործիքը միշտ պատրաստվել է ձեռքով և ոչ պրոֆեսսիոնալ եղանակով։
Գործիքը լարվում է կվինտաներով։
Ուկրաինայում գոյություն ունեն բասոլիայի երեք տեսակ՝
- երեք լարանի, նվագվում է առանց աղեղի՝ կսմթային եղանակով
- չորս լարանի, նվագվում է աղեղով ( Կենտրոնական Ուկրաինա)
- հինգ լարանի, նվագվում է փայտով՝ հարվածելով լարերին (Տրանսկարպատիայի շրջան)
Գործիքը հիմնականում օգտագործում է ուկրաինական ազգային երաժշտության մեջ, սակայն վերջին տարիներին օգտագործումը անկում է ապրել և զիջել է իր տեղը սովորական թավջութակին, իսկ Լեհաստանում այն փոխարինվել է ակորդիոնով։ Ժամանակին այն կազմել է հարսանեկան երաժշտության անբաժան մասնիկը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Humeniuk, A. - Ukrainski narodni muzychni instrumenty - Kiev: Naukova dumka, 1967
- Mizynec, V. - Ukrainian Folk Instruments - Melbourne: Bayda books, 1984
- Cherkasky, L. - Ukrainski narodni muzychni instrumenty // Tekhnika, Kiev, Ukraine, 2003 - 262 pages. ISBN 966-575-111-5