Բաշկալայի գետահովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաշկալաայի գոգհովիտ, Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից արևելք, Մեծ Զաբ (Աղբակ) գետի վերին հոսանքում։ Արևմուտքից եզերվում է Չոլախ դաղի, արևելքից՝ Քրդստանի, հավրավից՝ Ջիլոդաղի լեռներով։ Լեռների խիտ և խոր մասնատված լանջերն ստորոտներում փոխանցվում են խզումնա–աստիճանավոր սարավանդների, որոնցից մեկի վրա է գտնվում Բաշկալա (պատմական Ադամակերտ) ավանը (2250 մ)։ Գոգհովտի հատակը սինկլինալ գրաբենային ծագման լայն դարավանդային հարթավայր է (1900–2100 մ)՝ լցված լճագետային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, ուղղաձիգ գոտիականության բնորոշ հակադրություններով։ Տեղումները հարթավայրում 500–600 մմ են, լանջերին՝ 700–800 մմ է, իսկ Զիլոդաղի լանջերին՝ մինչև 1000–1500 մմ։ Հողածածկը սևահողերից մինչև ալպյան լեռնամարգագետնային է՝ տափաստանային, ենթալպյան և ալպյան մարգագետնային բուսականությամբ, լեռնալանջերին՝ սաղարթավոր անտառներ (մինչև 1900 մ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 294