Բանավոր ագրեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանավոր ագրեսիա կամ բանավոր բռնություն - ագրեսիան նպատակ ունի նվազեցնել ինքնավստահությունը և ստեղծել անօգնականության զգացում՝ հարձակման թիրախում[1][2]։ Պարունակում է կոպիտ խոսքեր, վիրավորանքներ, հայհոյանքներ, գոռգոռոցներ, սպառնալիքներ և այլն[3]։ Ներառում է նաև անցանկալի քննադատություն և վիրավորանք։ Հոգեբանական տեսանկյունից սա հաղորդակցության կործանարար ձև է, որն ուղղված է ուրիշի ինքնագնահատականին վնասելուն և բացասական հույզեր առաջացնելուն[4]։ Վարքագծի օրինակ, որը միտումնավոր օգտագործվում է ուրիշներին շահարկելու, վրեժ լուծելու կամ այլ կործանարար նպատակներ ունենալու համար։

Տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտադիր խմբային իրավիճակներում, ինչպիսիք են դպրոցները, մարդիկ կարող են դիմել բանավոր ագրեսիայի՝ որպես ահաբեկման տարր, հաճախ ֆիզիկական բաղադրիչով, թիրախի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու և կամ այլոց հետ թիրախի դեմ համախմբվելու համար։ Սովորաբար բռնարարը ուրիշների հետ հուզական կապ հաստատելու այլ միջոց չգիտի[5].

Գործընկերոջ և ընտանեկան հարաբերություններում բանավոր ագրեսորը կարող է ագրեսիվ արձագանքել զուգընկերոջ «մեկուսացմանը», այսինքն՝ անկախ մտքերին, հայացքներին, ցանկություններին, զգացմունքներին, զգացողությունների (նույնիսկ երջանկության) դրսևորումներին, որոնք ագրեսորը դիտում է որպես սպառնալիք գրգռիչ հագամանք[6]։ Երբեմն բանավոր ագրեսիան կարող է լինել ագրեսորի ցածր ինքնագնահատականն արտահայտելու միջոց։

Երբեմն հոգեբանական ագրեսիան անուղղակի է[4]։ Այս վարքագիծը հայտնի է որպես «գազի լույս» կամ Ջեքիլի և Հայդի նման վարք։ Անորոշությունը խորացնում է հոգեբանական բռնության հետևանքով տուժողի տառապանքը և անհավասարակշռիռ վիճակի մեջ է դնում տուժողին[7]:.

Կրկնվող բանավոր ագրեսիայի արդյունքում տուժողի մոտ կարող է զարգանալ կլինիկական դեպրեսիա և մշտական սթրեսի հետ կապված այլ հիվանդություններ։ Երեխաները, ովքեր բանավոր ագրեսիայի զոհ են դառնում, հետագայում կարող են դաժան վերաբերմունք ցուցաբերել ուրիշների նկատմամբ։

Կարծիք կա, որ բանավոր ագրեսիան կարող է առողջությանը պատճառել նույն վնասը, ինչ ֆիզիկական բռնությունը[8]։

Տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանավոր ագրեսիան կարող է ներառել հետևյալ տարրերը[9]։

Պաշտպանվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի հայտնի հոգեբույժ Դեյվիդ Բերնսը խորհուրդ է տալիս պաշտպանվել խոսքային ագրեսիայից՝ օգտագործելով մի տեխնիկա, որը նա անվանում է «բանավոր ձյուդո»[10]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Özgüle, M. (2016). Childrens perception of violence in daily life a qualitative analysis of childrens verbal expressions and stories (Doctoral dissertation, İstanbul Bilgi Üniversitesi)
  2. Rosenthal, L. J., Byerly, A., Taylor, A. D., & Martinovich, Z. (2018). Impact and prevalence of physical and verbal violence toward healthcare workers. Psychosomatics, 59(6), 584—590.
  3. Koller, P., & Darida, P. (2020). Emotional Behavior with Verbal Violence: Problems and Solutions. Interdisciplinary Journal Papier Human Review, 1(2), 1-6.
  4. 4,0 4,1 The Verbally Abusive Relationship, Patricia Evans. Adams Media Corp 1992, 1996, 2010
  5. Controlling People: How to Recognize, Understand, and Deal with People Who Try to Control You, Patricia Evans pg. 191. 2002 by Adams Media Corp
  6. Controlling People: How to Recognize, Understand, and Deal with People Who Try to Control You, Patricia Evans, Adams Media Corp 2002
  7. Men Who Hate Women and the Women Who Love Them, Susan Foreword, Bantam, 2002
  8. Why Does He Do That?, Lundy Bancroft. Berkley Books, 2003
  9. When Words Are Used As Weapons: Verbal Abuse Արխիվացված 2017-12-03 Wayback Machine, University of Nebraska, Lincoln Extension
  10. Бернс, 2021, Глава 6. Вербальное дзюдо: учитесь давать отпор критике.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեյվիդ Բերնս Տրամադրության թերապիա. Կլինիկորեն ապացուցված միջոց՝ հաղթահարելու դեպրեսիան առանց հաբերի։ = Բերնս, Դեյվիդ։ Լավ տրամադրություն։ Նոր տրամադրության թերապիա. — Մ։.: Ալպինա հրատարակչություն, 2021. — ISBN 978-5-9614-1819-4