Բանասեր (հանդես)
Արտաքին տեսք
Բանասեր | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | աշխարհաբար |
«Բանասեր», պարբերագիրք-ժողովածու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1851–1852 և 1859 թվականին (1 համար) Կոստանդնուպոլսում՝ աշխարհաբար։
Խմբագիր՝ Հովհաննես Հիսարյան։ Հրատարակվել է «Ամսական տետր ազգային, բանասիրական և քաղաքական» ենթավերնագրով՝ 2 հատորով։
Ունեցել է ներածություն, վերջաբան և հրատարակված նյութերի ցանկ։
Տպագրել է պատմաբանասիրական, մանկավարժական, մատենագիտական, հայրենագիտական, հայագիտական, գրաքննադատական, կրոնաբարոյական հոդվածներ, նմուշներ՝ հայկական ժողովրդական բանահյուսությունից, գրական ստեղծագործություններ, թարգմանություններ, նաև Հովհաննես Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» (1852 թվական) վեպը։
«Բանասեր»-ի նյութերի մեծ մասի հեղինակը խմբագիրն էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |