Բանասեր (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանասեր
Տեսակթերթ
Հիմնադրվել է1848

«Բանասեր», քաղաքական, գրական և առևտրական տասնօրյա թերթ (վիմատիպ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1848–1849 թվականներին Մադրասում։

Խմբագիր՝ Ստեփանոս Հովհաննեսյան։

Արտացոլել է հնդկահայության կյանքը, քննադատել գաղութի ազգային վարչությունների՝ աղքատ և իրավազուրկ մարդկանց նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը։ «Բանասեր» գաղափարական տարաձայնություններ է ունեցել «Արշալոյս Արարատեան» թերթի հետ։

Լեզուն գրաբար էր, տպագրել է առևտրական լուրեր և տեղեկություններ, եկեղեցակրոնական և աշխարհիկ կյանքին վերաբերող հոդվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։