Բահայիների սուրբ տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամբողջ տարվա ընթացքում տոնվում են ինը Սուրբ օրեր, որոնք նվիրված են Բահայի հավատքի[1] պատմության մեջ հիշատակվող ամենակարևոր իրադարձություններին։ Այդ օրերին բահայիները հնարավորության սահմաններում պետք է խուսափեն աշխատելուց և ուսումնական հաստատություններ հաճախելուց։ Որոշ երկրներում Բահայի Սուրբ օրերը արդեն ճանաչվում են պետության կողմից `քրիստոնեական, հրեական, իսլամական և բուդդայական կրոնական տոների հետ մեկտեղ։

Օրը ըստ Գրիգորյան օրացույցի Սուրբ տոնի անվանումը և մեկնաբանությունը
Մարտի 21 Նովրուզ։ Նովրուզը բահայի օրացուցային տարվա առաջին օրն է։ Ըստ բահայի օրացույցի` տարին բաղկացած է 19 ամսից, որոնցից յուրաքանչյուրն ունի 19 օր։ Արևային օրացույցը սկսվում է մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը և նշվում է որպես Նովրուզի տոն։ Այսպիսով տարվա սկիզբը ստանում է աստղաբանական բացատրություն։ Ինչ վերաբերվում է բահայի դարաշրջանի սկզբին, ապա դրա առաջին տարին Բաբի հռչակման տարին[2] է, այսինքն 1844թ։ Տարվա առաջին ամիսը և յուրաքանչյուր ամսվա առաջին օրը կոչվում են Բահա, ինչը նշանակում է հոյակերտություն կամ փառք։ Այդ օրն անվանվում է Աստծո Օր, այն հաջորդում է 19 օր տևող պասին։ Նովրուզը խորհրդանշում է գարունն ու նոր կյանքը, որը նա բերում է իր հետ։

Բահաուլլան բացատրել է, որ գիշերահավասարը Աստծո Հայտնիչների խորհրդանիշն է`  այդ թվում Հիսուսի, Մուհամմադի, Բաբի և Բահաուլլայի։ Նրանց հռչակած ուղերձը նման է հոգևոր գարնան, և Նովրուզն օգտագործվում է վերջինիս հիշատակման համար։

Ապրիլի 21-ից մինչև մայիսի 2 Ռիզվանի տոն։ 1863թ-ի ապրիլի 21-ից մինչև մայիսի 2-ը Բահաուլլան հասարակայնորեն հռչակվեց Իր հետևորդներից որոշների առջև՝ հայտնելով նրանց, որ ինքը «Նա է, Ում Աստված կբացահայտի»։ Այդ ժամանակաշրջանը պատմության մեջ մտավ որպես Ռիզվանի տոն, որը ամեն տարի նշվում է Բահայի հավատի[3] հետևորդների կողմից, որպես այդ կրոնի տոներից ամենասուրբն ու նշանակալիցը։ Բահայիները նշում են այդ տոնի առաջին, իններորդ և տասներկուերորդ օրերը։ Ռիզվանի ժամանակ այդ երեք սրբազան օրերին բոլորը հավաքվում են համատեղ աղոթքների և տոնակատարությունների համար։ Բահաուլլան Ռիզվանի պարտեզը անվանում էր «այն վայրը, որտեղ նա արարման աշխարհը լուսավորեց Իր Անվան` Ամենաողորմածի շքեղությամբ»։

Ռիզվանը իրենից ներկայացնում է Բահայի հավատքի ելակետը ՝ նրա անկախությունը։

Բացի դրանից, պարտեզում գտնվելու առաջին օրվա ընթացքում Բահաուլլան արեց ևս երեք հայտարարություն. 1.Չեղյալ հայտարարեց կրոնական պատերազմը, որը թույլատրվում է իսլամում նշված պայմաններով։ 2. Հայտարարեց, որ մեկ այլ Աստվածահայտնություն չի հայտնվի մինչև 1000 տարի, և որ 3. Աստծո բալոր անունները ամբողջությամբ դրսևորվում են ամբողջ գոյի մեջ։

Ռիզվանի տոնը այն ժամանակն է, երբ տեղի են ունենում բահայիների Տեղական և Ազգային Հոգևոր Ժողովների ընտրությունները, ինչպես նաև Արդարության Տան ընտրությունները, որոնք անցկացվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ։

Որպես կանոն, Ռիզվանի առաջին օրը Արդարության Համաշխարհային Տունը «Ռիզվանի ուղերձ» է հղում աշխարհի բոլոր բահայիներին, որում սովորաբար ամփափվում են նախորդ տարվա իրադարձությունները և առաջարկվում են զարգացման ուղիներ գալիք տարվա համար։

Մայիսի 23 Գործի մասին Բաբի հռչակումը։ Մայիսի 23-ին ամբողջ աշխարհի բահայիները տոնում են մի տոն, որը հայտնի է որպես Բաբի հռչակում։ Սա այն օրն է, երբ Բաբը 1844-ին հայտարարեց, որ ինքը Աստծո նոր դեսպանորդն է։ Տոնը սկսվում է մայիսի 22-ին մայրամուտից երկու ժամ տասնմեկ րոպե անց։ Բահայիները նշում են Բաբի հռչակումը ՝ միասին աղոթքներ կարդալով, կիսվելով պատմություններով և մտորումներով։
Մայիսի 29 Բահաուլլայի համբարձումը։ Բահաուլլան յոթանասունհինգ տարեկան էր, երբ կյանքից հեռացավ 1892 թվականի մայիսի 29-ին։ Նա հիվանդացավ տենդով, որը ավելի սրվեց և ավարտվեց մահով։ Նրա մահվան օրը մայրամուտից անմիջապես հետո, Բահաուլլային թաղեցին Բահջի առանձնատան հարևան տան մի հասարակ սենյակում, որտեղ նա ապրում էր։ Նրա թաղման վայրը իր հետևորդների համար ուխտավայր է հանդիսանում։ Բահաուլլայի համբարձումը բահայիներըն նշում  են միասին` համախմբվելով և աղոթքներ  կարդալով։
Հուլիսի 9 Բաբի նահատակությունը։ 1850 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Թավրիզում 30-ամյա պարսիկ առևտրական, ով հայտնի է Բաբ անունով, մեղադրվեց հավատուրացության մեջ և գնդակահարվեց պարսից կայսրության վարչապետի հրամանով։ Նրա մահվանից անգամ երկար տարիներ անց Բաբի մասունքները գաղտնի տեղափոխվում էին տեղից տեղ, մինչև դրանք իրենց հանգրվանը գտան Հայֆայում` Կարմել լեռան վրա։
Հոկտեմբերի 20 Կրկնակի սուրբ ծնունդը Բահայի օրացույցում իրար հաջորդող սուրբ օրերն են, որոնց ընթացքում նշում են Բահայի հավատքի երկու հիմնադիրների ծնունդը։ Աստծո կրկնակի հայտնությունը նկարագրում է Բաբի և Բահաուլլայի փոխհարաբերությունները։ Երկուսն էլ համարվում են Աստվածահայտնություն։
Նոյեմբերի 12
Նույնպես նշվում են (Բայց  այս օրերին թույլատրվում է աշխատել)
Նոյեմբերի 26 Կտակի օրը։ Այս օրը բահայիները տոնում են Աբդուլ-Բահայի` որպես կտակի կենտրոն նշանակումը։ Բահաուլլան դեռևս իր կյանքի օրոք գրել է մի փաստաթուղթ, որում իր մահից հետո համայնքի ղեկավար է նշանակել իր որդուն` Աբդուլ-Բահային։
Նոյեմբերի 28 Աբդուլ-Բահայի համբարձումը։ Երբ Աբդուլ-Բահան կյանքից հեռացավ 77 տարեկան հասակում` 1921 թվականի նոյեմբերի 28-ին, նրա հուղարկավորությանը մասակցում էին 10000 մարդ, որոնք պատկանում էին տարբեր կրոնական խմբերի։ Որպես խորին հարգանքի տուրք այն անձի հանդեպ, ումով հիանում էին, նրանք գովերգում էին նրան, ով մարդկությանը առաջնորդեց «ճշմարտության ուղով», որպես «խաղաղության սյուն» և «փառքի ու վեհության» մարմնացում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բահայի պաշտոնական վեբ կայք».
  2. «Китаб-и-Агдас».
  3. «The Official Website of the Worldwide Bahá'í Community».