Բակտերուրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բակտերուրիա
Տեսակհիվանդության կարգ
Պատճառմիզուղիների ինֆեկցիաներ
Բժշկական մասնագիտությունմանկաբարձ-գինեկոլոգ և ուրոլոգիա

Բակտերուրիա (բակտերիամիզություն), բակտերիաների առկայությունը մեզում[1]։ Տարբերում ենք բակտերուրիայի երկու հիմնական տեսակ՝ ախտանիշային կամ սիմպտոմատիկ (միզուղիների վարակ) և անախտանիշային կամ ասիմպտոմատիկ բակտերիուրիա[1][2]։ Ախտորոշվում է մեզի ընդհանուր հետազոտությամբ կամ մեզի ցանքսի միջոցով[3]։ Առավել հաճախ հայտնաբերվող հարուցիչը աղիքային ցուպիկն (Escherichia coli) է[1]։ Հիմնականում ասիմպտոմատիկ անհատները չունեն հետազոտման կարիք[3]։ Տարբերակիչ ախտորոշումը ներառում է տարբերակումը հետազոտման նյութի այլ ծագման մանրէներով աղտոտումից[1]։ Հատուկ մեթոդների կիրառմամաբ առողջ մարդկանց մեզում կարող են հայտնաբերվել նաև որոշ՝ նորմալ միկրոֆլորայի մաս կազմող, ոչ ախտածին բակտերիաներ[4]։

Ախտանիշների առկայության պարագայում բուժումը գլխավորապես հակաբիոտիկներով է[3]։ Ասիմպտոմատիկ բակտերուրիան չունի բուժման կարիք, բացարությամբ հետևյալ վիճակների՝ հղիություն, վերջերս տարած երիկամի փոխպատվաստում, միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսի առկայություն վաղ հասակի երեխաների մոտ և նրանց դեպքում, ովքեր պետք է ենթարկվեն միզուղիների վիրահատության[3][5]։

Ասիմպտոմատիկ բակտերուրիան առավել հաճախ հանդիպում է միջին տարիքի կանանց շրջանում, իսկ այլ խմբերում հանդիպման հաճախականությունը կազմում է 3%[6]։ Միզային կաթետրի երկարաժակետ առկայության դեպքում հաճախականությունը կազմում է 100%[6]։ Կանանց մոտավորապես 10%-ի շրջանում զարգանում է միզուղիների վարակ մեկ տարվա ընթացքում, իսկ 1/2-ը ունենում են միզուղիների վարակ գոնե մեկ անգամ իրենց կյանքի ընթացքում[7][8]։

Ախտանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անախտանիշ բակտերուրիա

Անախտանիշ բակտերուրիա է համարվում մեզում բակտերիաների առկայությունը առանց միզային համակարգի վարակի նշանների։ Այն առավել տարածված է կանանց, տարեցների, դիաբետ, միզային կաթետր և ողնուղեղի վնասվածք ունեցողների շրջանում։ Երկարաժամկետ Ֆոլի կաթետրով հիվանդների մոտ բակտերուրիա է դիտվում համատարած կերպով։ Քրոնիկ անախտանիշ բակտերամիզություն առանց միզային վարակի նշանների հանդիպում է երկարատև խնամք պահանջող պոպուլյացիայի մոտ 50%-ի շրջանում[9]։ Հղիների շրջանում բակտերամիզության առկայությունը ասոցացվում է ցածր քաշով նորածնի ծննդի, վաղաժամ ծննդաբերության և նորածնային ինֆեկցիայի զարգացման հետ[10][11]։ Բացի այդ այն բարձրացնում է պրեէկլամսիայի ռիսկը[11]։

Ախտանիշային բակտերուրիա

Մեզում բակտերիաների առկայությունն է, որն ուղեկցվում է միզուղիների վարակի ախտանիշերով, ինչպիսիք են՝ հաճախացած միզարձակումը, տենդը, գոտկատեղի ցավը։ Սիմպտոմատիկ բակտերուրիան վկայում է միզային համակարգի վարակի առկայության մասին, օրինակ՝ պիելոնեֆրիտ կամ ցիստիտ։ Ամենատարածված հարուցիչը աղիքային ցուպիկն է։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշիչ հետազոտություները կիրառվում են միզային համակարգի վարակի նշանների առկայության դեպքում և վերոնշյալ բացառությունների պարագայում։

  • Բակտերուրիան կարող է հայտնաբերվել մեզի «դիփսթիք» հետազոտությամբ։ Մեզի նիտրիտային թեստով հնարավոր է որոշել ցանկացած բակտերիա, որի կենսագործունեությունը նվազեցնում է նիտրատի քանակը։ Լեյկոցիտ-էսթերազային փորձը հայտնաբերում է մեզում լեյկոցիտների առկայություն, որը ասոցացվում է միզուղիների վարակի հետ։ Մեզի «դիփսթիք» հետազոտությունը արագ է և հասանելի։
  • Մեզի մանրադիտակային հետազոտությունը(մեզի ընդհանուր հետազոտություն) սպեցիֆիկ է հատկապես գրամի եղանակով ներկման ժամանակ, սակայն պահանջում է ավելի շատ ժամանակ և փորձ նախորդ մեթոդի համեմատ։
  • Բակտերուրիայի ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում մեզի ցանքսը, որի միջոցով հայտնաբերվում է կոնկրետ միկրոօրգանիզմ։ Այս հետազոտությունը ավելի սպեցիֆիկ է, բայց արդյունքը ստացվում է օրերի ընթացքում։ Այդ իսկ պատճառով ավելի հաճախ բակտերուրիայի բուժումը իրականացվում է հիմնվելով նախորդ հետազոտությունների վրա, իսկ ցանքսի արդյունքների միջոցով կարող է իրականցվել հակաբիոտիկի ընտրության շտկում, եթե դրա կարիքը լինում է։ Մեզի ցանքսով որոշվում է նաև բակտերիայի հակաբիոտիկային զգայունությունը։

Բակտերուրիան հաստատվում է, երբ մեզի միջին շիթից վերցված փորձանմուշի (տղամարդու դեպքում մեկ, իսկ կնոջից՝ երկու փորձանմուշ) 1մլ-ից անջատվում է մոնոբակտերալ 100,000 և ավելի գաղութ առաջացրած միավոր[12], իսկ միզային կաթետրով վերցված մեկ փորձանմուշի (թե կնոջ, թե տղամարդու համար) 1մլ-ում ավելի քան 100,000 և ավելի գաղութ առաջացրած միավոր[12]։ Միզային համակարգի վարակի ախտանիշներ ունեցող կանանց համար ախտորոշիչ է համարվում 100 գաղութ առաջացրած մոնոբակտերիալ միավորի հայտնաբերումը մեկ փորձանմուշի 1մլ-ում[13]

Սկրինինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ անգամյա սկրինինգ հետազոտություն ցուցված է հղիության վաղ շրջանում[14]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշումը բուժել, թե ոչ կախված է ախտանիշների առկայությունից և ուղեկցող վիճակներից՝

Անախտանիշ բակտերուրիա

Անախտանիշ բակտերուրիան հիմնականում չունի բուժման կարիք[5]։ Բացառություն են կազմում հղիությունը, նրանք ովքեր պատրաստվում են ենթարկվել միզային համակարգի վիրահատության[5][15], միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսով երեխաները և միազային համակարգի արատներով մարդիկ[16]։ Ցուցված չէ բուժել անախտանիշ բակտերուրիան դիաբետով, երիկամի տրանսպլանտացիայով և ողնուղեղային վնասվածքով հիվանդների շրջանում[17]։ Հակաբիոտիկային բուժման գերկիրառումը ունի մի շարք կողմանկի ազդեցություններ[18]։ Այն բարձրացնում է հակաբիոտիկային կայունության, փորլուծության և Clostridium difficile

կոլիտի զարգացման ռիսկը։

Ախտանիշային բակտերուրա

Ախտանիշային բակտերուրիան բուժվում է որպես միզուղիների ինֆեկցիա և պահանջում է հակաբիոտիկների կիրառում։ Լայնորեն կիրառվող հակաբիոտիկներ են նիտրոֆուրանտոինը և տրիմետոպրիմ/սուլֆամետոքսազոլը։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիմպտոմատիկ բակտերուրիայի հաճախականություն[6]
Խումբ Հաճախականություն (%)
Առողջ նախադաշտանային տարիքի կանայք 1.0 - 5.0
Հղի կանայք 1.9 - 9.5
Հետդաշտանադադարային տարիքի կանայք (50 -ից 70 տարեկան) 2.8 - 8.6
Շաքարային դիաբետի առկայություն Կանայք 9.0 - 27.0
Տղամարդիկ 0.7 - 1.0
Հեմոդիալիզ 28.0
Միզային կաթետրի առկայություն Կարճաժամկետ 9.0 - 23.0
Երկարաժամկետ 100

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Das, K. V. Krishna; Das, KV Krishna (2017). Textbook of Medicine: Two Volume Set (անգլերեն). JP Medical Ltd. էջ 1250. ISBN 9789386056108.
  2. Sendi, P; Borens, O; Wahl, P; Clauss, M; Uçkay, I (2017). «Management of Asymptomatic Bacteriuria, Urinary Catheters and Symptomatic Urinary Tract Infections in Patients Undergoing Surgery for Joint Replacement: A Position Paper of the Expert Group». Journal of bone and joint infection. 2 (3): 154–159. doi:10.7150/jbji.20425. PMC 5592375. PMID 28894690.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Bacterial Urinary Tract Infections (UTIs)». Merck Manuals Professional Edition (կանադական անգլերեն). 2016 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. «The human urinary microbiome and how it relates to urogynecology». Int Urogynecol J. 27 (9): 1307–12. 2016. doi:10.1007/s00192-016-2944-5. PMID 26811114. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 Köves, B; Cai, T; Veeratterapillay, R; Pickard, R; Seisen, T; Lam, TB; Yuan, CY; Bruyere, F; Wagenlehner, F; Bartoletti, R; Geerlings, SE; Pilatz, A; Pradere, B; Hofmann, F; Bonkat, G; Wullt, B (2017 թ․ հուլիսի 25). «Benefits and Harms of Treatment of Asymptomatic Bacteriuria: A Systematic Review and Meta-analysis by the European Association of Urology Urological Infection Guidelines Panel». European Urology. 72 (6): 865–868. doi:10.1016/j.eururo.2017.07.014. PMID 28754533.
  6. 6,0 6,1 6,2 Colgan, R; Nicolle, LE; McGlone, A; Hooton, TM (2006 թ․ սեպտեմբերի 15). «Asymptomatic bacteriuria in adults». American Family Physician. 74 (6): 985–90. PMID 17002033.
  7. Salvatore S, Salvatore S, Cattoni E, Siesto G, Serati M, Sorice P, Torella M (2011 թ․ հունիս). «Urinary tract infections in women». European journal of obstetrics, gynecology, and reproductive biology. 156 (2): 131–6. doi:10.1016/j.ejogrb.2011.01.028. PMID 21349630.
  8. Nicolle LE (2008). «Uncomplicated urinary tract infection in adults including uncomplicated pyelonephritis». Urol Clin North Am. 35 (1): 1–12, v. doi:10.1016/j.ucl.2007.09.004. PMID 18061019.
  9. AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine (2014 թ․ փետրվար), «Ten Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine, Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին
  10. Smaill, Fiona M.; Vazquez, Juan C. (2015 թ․ օգոստոսի 7). «Antibiotics for asymptomatic bacteriuria in pregnancy». The Cochrane Database of Systematic Reviews (8): CD000490. doi:10.1002/14651858.CD000490.pub3. ISSN 1469-493X. PMID 26252501.
  11. 11,0 11,1 Szweda, Hanna; Jóźwik, Marcin (2016). «Urinary tract infections during pregnancy - an updated overview». Developmental Period Medicine. 20 (4): 263–272. ISSN 1428-345X. PMID 28216479.
  12. 12,0 12,1 Detweiler K, Mayers D, Fletcher SG (2015 թ․ նոյեմբեր). «Bacteruria and Urinary Tract Infections in the Elderly». The Urologic Clinics of North America (Review). 42 (4): 561–8. doi:10.1016/j.ucl.2015.07.002. PMID 26475952.
  13. Sam, Amir H.; James T.H. Teo (2010). Rapid Medicine. Wiley-Blackwell. ISBN 978-1-4051-8323-9.
  14. Moore, Ainsley; Doull, Marion; Grad, Roland; Groulx, Stéphane; Pottie, Kevin; Tonelli, Marcello; Courage, Susan; Garcia, Alejandra Jaramillo; Thombs, Brett D. (2018 թ․ հուլիսի 8). «Recommendations on screening for asymptomatic bacteriuria in pregnancy». Canadian Medical Association Journal. 190 (27): E823–E830. doi:10.1503/cmaj.171325. PMID 29986858.
  15. Ramos, Jorge A.; Salinas, Diego F.; Osorio, Johanna; Ruano-Ravina, Alberto (2016 թ․ սեպտեմբեր). «Antibiotic prophylaxis and its appropriate timing for urological surgical procedures in patients with asymptomatic bacteriuria: A systematic review». Arab Journal of Urology. 14 (3): 234–239. doi:10.1016/j.aju.2016.05.002. ISSN 2090-598X. PMC 4983160. PMID 27547467.
  16. Asymptomatic bacteriuria from Medline Plus. Updated May 26, 2006, retrieved January 28, 2008.
  17. Nicolle, Lindsay E. (2014). «Urinary Tract Infections in Special Populations». Infectious Disease Clinics of North America. 28 (1): 91–104. doi:10.1016/j.idc.2013.09.006. PMID 24484577.
  18. Zalmanovici Trestioreanu, A; Lador, A; Sauerbrun-Cutler, MT; Leibovici, L (2015 թ․ ապրիլի 8). «Antibiotics for asymptomatic bacteriuria». The Cochrane Database of Systematic Reviews. 4: CD009534. doi:10.1002/14651858.CD009534.pub2. PMID 25851268.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]