Բալիստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բալիստա (լատ.՝ balistarum, հուն.՝ βαλλιστης բառից, որը ծագում է՝ βαλλειν - «նետել») - գետնամերձ հրաձգության համար նախատեսված հին նետող մեքենա։ Գործարկվել է հյուսված թելերի (ջլերի, պարանների, մազերի և այլն) ճկունության շնորհիվ։ Նախատեսված էր ամրոցների պատերը կործանելու և պաշտպաններին խոցելու համար։ Կիրառվել են մինչև 500 կգ զանգվածով քարեր, սրածայր գերաններ, ծանր նետեր և այլն։ Նետման հեռավորությունը՝ 200-1000 մետր[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։