Բաթ Սահառունի
Բաթ Սահառունի | |
---|---|
Ծառայության տարիներ | 376-377 |
Պաշտոն | հայոց սպարապետ |
Բաթ Սահառունի, հայոց սպարապետ (376-377)։ Եղել է Սահառունի տոհմի նահապետը։
Վարազդատ թագավորի գահակալության շրջանում եղել է նրա խորհրդականը։ Հարել է հայ նախարարների այն մասին, որը թշնամաբար է ընդունել Մուշեղ սպարապետի Հայաստանի ներքին կյանքին վերաբերող քաղաքական ու ռազմական ծրագրերը և ներշնչել են Վարազդատին վերացնել նրան։ Մուշեղի սպանությունից հետո Բաթ Սահառռւնին դառնում է սպարապետ հայոց։ Կարնո դաշտում, Վարազդատ թագավորի և Մանվել Մամիկոնյանի զորքերի ճակատամարտում Բաթը գերի է ընկնում և սպանվում Մանվելի հրամանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 306)։ ![]() |