Բաթումի հայկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաթումի հայկական թատրոն, հիմնադրվել է 1886-ին, Ստեփան և Ալմա Սաֆրազյանների ջանքերով, որպես հայ թատերասերների խումբ։ Սաֆրազյաններից հետո խումբը ղեկավարել է Սմբատ Կարինյանը։ Առաջին ինքնուրույն ներկայացումը Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունն էր և Մ․ Տեր-Գրիգորյանի «էս էլ քի մոցիքլութին» վոդևիլը։ 1887-ին Բաթում հրավիրված Պ․ Ադամյանը և Զաբելը նպաստել են թատերախմբի կատարողական մակարդակի բարձրացմանը։ 1889-ին խումբը պաշտոնապես ճանաչվել է որպես Թիֆլիսի Հայ բարեգործական ընկերության դրամատիկական սեկցիայի մասնաճյուղ։ Բեմադրվել են հայկական, ռուսական, արևմտա–եվրոպական դասական և ժամանակակից պիեսներ։ 1909-ին Բաթումի հայկական թատրոնին հատկացվել է նոր շենք, որի բացումը կատարել է «Աբեւյան–Արմենյան թատերախումբը»։ Բաթումի հայկական թատրոնի ներկայացումներին հյուրախաղերով մասնակցել են Գ․ Չմշկյանը, Գ․ Տեր–Դավթյանը, Սիրանույշը, Հ․ Աբելյանը, Գ․ Ավեայանը, Ա․ Արմենյանը, Հասմիկը, Ա․ Ոսկանյանը, Վ․ Փափազյանը, Ա․ Խարազյանը, Հ․ Ներսիսյանը, Ա․ Վրույրը, Ա․ Իփթարյանը և ուրիշներ։ Բաթումի հայկական թատրոնում դերասանական մկրտություն են ստացել Ս․ Ադամյանը, Հ․ Ւոսչանյանը, Ց․ Ամերիկյանը, Լ․ Զոհրաբյանը, Ն․ Ալիխանյանը։ 1921-ից թատրոնը ընդգրկվել է խորհրդային Աջարիայի Գեղաշխի կազմում, ունեցել է դրամատիկական և օպերետային խմբեր։ 1931-ին, գործող թատերախմբի հիման վրա, կազմակերպվել է ը։ 1939-ին պետթատրոնը լուծարքի է ենթարկվել և Հ․ Ավետիսյանի ղեկավարությամբ գործել որպես շրջիկ խումբ։ 1956-ին Աջարական ԽՍՍՀ կառավարությունը Բաթումի հայկական պետական թատրոնին հատկացրել է հատուկ շենք, թատրոնի ղեկավար Հ․ Ավետիսյանին շնորհել Աջարական ԽՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ թատերախմբի անդամներ Լ․ Պետրոսյանին, Զ․ Եղիկյանին, Թ․ Բարսամյանին և Ն․ Բարությանին՝ վասա․ արտիստի կոչում։ 1964 թվականից բաթումի հայկական թատրոն գործում է որպես ժողովրդական թատրոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 221