Բազմաստղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմաստղեր, աստղային փոքր խմբեր, որոնց բաղադրիչները միմյանց հետ կապված են փոխադարձ ձգողական ուժերով և պտտվում են համակարգի ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը։ Բազմաստղերի անդամների թիվը հասնում է 3–10-ի։ Երկու աստղից կազմված համակարգերը կոչվում են կրկնակի աստղեր, իսկ տասից ավելի անդամ ունեցողները՝ աստղակույտեր։ Բազմաստղերի պայծառագույն անդամները համարվում են համակարգի գլխավոր բաղադրիչներ։ Ելնելով գլխավոր բաղադրիչների փոխադարձ հեռավորություններից, Վիկտոր Համբարձումյանը բազմաստղերը բաժանել է սեղանակերպերի և սովորականների։ Սեղանակերպ են կոչվում այն բազմաստղերը, որոնց գլխավոր բաղադրիչներից առնվազն երեքի փոխադարձ հեռավորությունները նույն կարգի մեծություններ են, իսկ սովորական՝ այն բազմաստղերը, որոնց մոտ չի պահպանվում այս պայմանը։ Սեղանակերպ բազմաստղերի օրինակ է Օրիոնի նշանավոր միգամածության կենտրոնում գտնվող ջերմ աստղերից կազմված սեղանակերպը։ Բազմաստղեր Մարգարյանի հետազոտությունները ցույց են տալիս, որ սեղանակերպ բազմաստղերի ճնշող մեծամասնությունը գտնվում է 0 տիպի աաողակույաերում և աստղասփյուռներում։ Վիկտոր Համբարձումյանը կազմել է սեղանակերպ բազմաստղերի առանձին ցուցակ և ցույց ավել, որ դրանք ի տարբերություն սովորական բազմաստղերի, շատ անկայուն համակարգեր են։ Սեղանակերպ բազմաստղերը համարվում են ամենաերիտասարդ (մոտ 105 տարի) աստղային համակարգերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 215