Բադը, մահն ու կակաչը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադը, մահն ու կակաչը
գերմ.՝ Ente, Tod und Tulpe
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնկարազարդ գիրք
ՀեղինակՎոլֆ Էլբրուխ
Բնագիր լեզուգերմաներեն
ՆկարազարդողՎոլֆ Էլբրուխ
Հրատարակվել է2007

«Բադը, մահն ու կակաչը» (գերմ.՝ Ente, Tod und Tulpe), նկարազարդ գիրք, որ ստեղծվել է գերմանացի նկարազարդող և գրող Վոլֆ Էլբրուխի կողմից և հրատարակվել 2007 թվականին։ Փիլիսոփայական առակ է բադի մասին, որ հանդիպում է մահվանը և աստիճանաբար մտերմանում նրա հետ։ Այն արժանացել է մեծ ճանաչման և թարգմանվել մի շարք լեզուներով (այդ թվում՝ անգլերեն[1], ֆրանսերեն[2], իտալերեն[3], թուրքերեն[4], լեհերեն[5], շվեդերեն[6] և այլն), ինչպես նաև էկրանավորվել։ Նախատեսված է յոթ տարեկանից մեծ երեխաների համար[7]։ Գրքի վրա Էլբրուխն աշխատել է տասը տարի[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադը նկատում է, որ իրեն ինչ-որ մեկը հետևում է։ Պարզվում է, որ դա Մահն է, և նա հետևում է Բադին իր ծննդյան օրվանից սկսած, քանի որ կյանքի ավարտը կարող է վրա հասնել ցանկացած պահի։ Բադն ու Մահը զրուցում եմ, քննարկում այն, թե ինչ է Բադը լսել անդրաշխարհային կյանքի մասին․ նա հետաքրքրվում է, թե ճիշտ է արդյոք, որ որոշ բադեր մահվանից հետո վերածվում են հրեշտակների, իսկ մյուսները խորովվում են կրակի վրա, բայց Մահը հակված չէ պատմել այդ մասին։

Երբ Բադն առաջարկում է լողալ լճակում, Մահը կարճ ժամանակ անց ափ է դուրս գալիս, և Բադը, տեսնելով, որ նա մրսում է, առաջարկում է տաքացնել նրան։ Նրանք բարձրանում են ծառի վրա և բարձրից նայում լճակին․ Բադը հասկանում է, որ իր մահվանից հետո լճակը հենց այդպիսի տեսք կունենա՝ առանց իրեն։

Վրա է հասնում աշունը։ Ինչ-որ պահի Բադն սկսում է մրսել։ Ձյան առաջին փաթիլներ հետ Բադը մահանում է։ Մահը նրան տանում է մեծ գետի մոտ ու նրա կրծքին դնում կակաչ։ Բադը դանդաղ լողում է գետի հոսանքով, իսկ Մահն զգում է, որ հասցրել է համակրանքով լցվել իր ծանոթի հանդեպ։ «Այսպիսին է կյանքը»,– մտածում է Մահը վերջում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Guardian պարբերականի մեկնաբան Մեգ Ռոզոֆը բարձր է գնահատել գիրքը՝ այն կոչելով աչքի ընկնող և նշելով, որ այն նվիրված է նկարազարդ մանկական գրքերի համար ոչ սովորական մահվան թեմային, որը մեծ մասամբ արգելված թեմա է մանկական գրականության համար։ Դրա հետ միաժամանակ հեղինակի նկարներին «հատուկ են մեղմությունն ու նուրբ հումորը, որոնք մեզ թույլ են տալիս հաղթահարել սյուժեի լրջությունը»։ Մեկնաբանի կարծիքով՝ գիրքը կարևոր տեղ կզբաղեցնի մանկական գրականության նմուշների շարքում դեռ երկար ժամանակ այն բանից հետո, երբ կմոռացվեն ժամանակակից բեսթսելլերները[9]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 – Գերմանական մանկական գրականության մրցանակ (Deutscher Jugendliteraturpreis), հինգ հավակնորդներից մեկը[10]
  • 2008 – Նիդերլանդական մրցանակ գրքի լավագույն նկարազարդման համար (Gouden Penseel), պատվավոր հիշատակում[11][12]

Էկրանավորումներ և բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հիման վրա գերմանացի ռեժիսոր Յորգ Լեմանը բեմադրել է երկու դերասաններով մինիմալիստական տիկնիկային ներկայացում։ 2009 թվականին ներկայացումը հաղթել է մանկական ներկայացումների ԻԿԱՐ մրցույթում և արժանացել հիացական արձագանքների մամուլում[13]։ 2015 թվականի ապրիլին ներկայացումը ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի շաբաթվա ընթացքում[14][15]։

2010 թվականին գերմանացի ռեժիսոր Մաթիաս Բրյունը գրքի հիման վրա նկարահանել է 11 րոպեանոց անիմացիոն ֆիլմ նույն խորագրով[16]։ Ֆիլմը, որ ստեղծվել է գրքի օրիգինալ նկարների ոճով, արժանացել է մի շարք մրցանակների և հավակնել «Օսկարի»[17]։

Գրքի մոտիվներով 2011 թվականին ստեղծվել է համանուն գերմանական ֆիլմը, որում աղջիկը, որ մոր մահվանից հետո մնացել էր քեռու մոտ, նրա հետ կարդում է Էլբրուխի գիրքը[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Duck, Death, and the Tulip. ISBN 1877579025.
  2. Le canard, la mort et la tulipe. ISBN 2882583885.
  3. L'anatra, la morte e il tulipano. ISBN 8876417745.
  4. Ördek, ölüm ve lale. ISBN 9750509714.
  5. Gęś, śmierć i tulipan. ISBN 8360402167.
  6. Anden, döden och tulpanen. ISBN 9185311359.
  7. Wolf Erlbruch: Ente, Tod und Tulpe. (Ab 7 Jahre) (Buch) - Perlentaucher
  8. Эрлбрух, который был дровосеком
  9. Rosoff, Meg (2009 թ․ դեկտեմբերի 19). «Rev. of Duck, Death and the Tulip». The Guardian. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  10. «Ente, Tod und Tulpe». Deutscher Jugendliteraturpreis. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  11. «Gouden Penseel voor Charlotte Dematons». Het Parool. 2008 թ․ մայիսի 30. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  12. «Gouden Penseel voor Charlotte Dematons». Trouw. 2008 թ․ մայիսի 29. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  13. Купить билеты на Спектакль «Утка, смерть и тюльпан» в «Скороход». Спектакль «Утка, смерть и тюльпан»: продажа билетов, доставка по СПб, отзывы, стоимость на сайте bileter.ru
  14. Утка, смерть и тюльпан. Спектакль труппы „Freaks und Fremde“, Дрезден — Неделя Германии 2015
  15. Спектакль «Утка, смерть и тюльпан» в постановке Йорга Леманна Санкт-Петербург 2015
  16. Ente, Tod und Tulpe (2010) - IMDb
  17. Более 40 короткометражных мультфильмов претендуют на "Оскар" 2012 года | РИА Новости
  18. Ente, Tod und Tulpe (2011) - IMDb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]