Էդիկ Բաբայան
Appearance
(Վերահղված է Բաբայան Էդիկից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդիկ Բաբայան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1943[1] (81 տարեկան) |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1970) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Էդիկ Վանյայի Բաբայան (փետրվարի 15, 1943[1]), հայ ճարտարագետ-գյուղատնտես, բարերար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1970)։ 1960-1989 թվականներին աշխատել է ՀԽՍՀ արտադրական միավորումներում, արղա՝ Հադրութի խորհրդային տնտեսությունում։ «Դիզակ» հայրենակցական բարեգործական միության նախագահ (1990)։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1988-1994 թվականներին Հադրութի շրջան է առաքել էլեկտրոշարժիչներ, սննդամթերք, երևանաբնակ հադրութցիներից կազմավորել է կամավորական ջոկատ՝ ապահովելով գործուղումը Հադրութի շրջան։ Իր նախաձեռնությամբ Հադրութում կառուցվել է զոհված ազատամարտիկների հուշահամալիրը, հրատարակվել Հ. Աբրահամյանի և Շ. Մկրտչյանի «Արցախի համար զոհված դիզակցիները» (Երևան, 2004) գիրքր։ Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |