Անահիտ Աստարճյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Ա. Աստարճյանից)
Անահիտ Աստարճյան | |
---|---|
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահվան վայր | Հունաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անահիտ Աստարճյան (Կ. Պոլիս), հայ նկարչուհի։
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթություն, ապա մեկնել է Փարիզ, Սորբոնի համալսարանում լսել հասարակագիտության դասընթացը։ Միաժամանակ Գրանդ Շոմյերի արվեստանոցում հետևել է նկարչության, ավարտել 1944 թվականին։ Նույն տարում մասնակցել է աշնանային սալոնի ցուցահանդեսին։ Այնուհետև ամբողջովին նվիրվել է նկարչության։ Նրա նկարները ցուցադրվել են եվրոպական մի շարք քաղաքներում և արժանացել են մամուլի ջերմ գնահատմանը։ Վերջին տարիներին ապրել է Հունաստանում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 120.