Աքրոմատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աքրոմատին (հուն․՝ άχρωμα– անգույն), բուսական և կենդանական բջջակորիզի թույլ ներկվող նյութ, որը պարզ երևում է բջջի անուղղակի բաժանման ժամանակ։ Յուրաքանչյուր բաժանվող բջիջ բնորոշ է իր քրոմատինային և աքրոմատինային ապարատներով։ Վերջինս կազմված է բաժանման կենտրոններից կամ բևեռներից և աքրոմատինային իլիկից, որը հիմնականում սպիտակուցային նյութ է և պարունակում է ամինաթթուներ, նուկլեինաթթուներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 168