Աքսոնոմետրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աքսոնոմետրիա (հին հունարեն՝ a£ayv), տարածական մարմինները հարթության վրա զուգահեռ պրոյեկտմամբ պատկերելու եղանակ, երբ մարմնի հետ մեկտեղ հարթության վրա պրոյեկտվում է նաև կոորդինատական համակարգը, որին վերագրված է մարմինը։ Ավելի հաճախ օգտագործվում է այնպիսի աքսոնոմետրիա, որի դեպքում հավասարաչափ փոխվում են կոորդինատական բոլոր հատվածները կամ կոորդինատական երկու հատված։ Մարմնի աքսոնոմետրական պատկերումը հնարավորություն է տալիս լրիվությամբ որոշելու դրա ձևն ու դիրքը կոորդինատական համակարգի նկատմամբ[1]։

Ստանդարտացված աքսոնոմետրիայի նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուղղանկյուն նույնաչափական նախագծում,
  • Ճակատային նույնաչափական նախագծում,
  • Հորիզոնական նույնաչափական նախագծում,

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոյեկցիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По ГОСТ 2.317-69 — Единая система конструкторской документации. Аксонометрические проекции.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 167