Աքմեոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աքմեոլոգիա, զարգացման հոգեբանության բաժին, որը լուծում է մասնագիտական անձնային զարգացման խնդիրները։ Նրա շրջանակներում է իրականացվում գործունեության մեջ բարձունքների նվաճումը և հաջողության ձեռքբերումը։ «Աքմե» հասկացությունը հիմնականում օգտագործվում է մարդու վերաբերյալ, բայց Պ. Ա. Ֆլորենսկու աշխատանքների շնորհիվ այն ընդլայնվեց։ Պ. Ա. Ֆլորենսկին գրում էր. «ոչ միայն մարդն ունի աքմե , այլ նաև բույսերն ու կենդանիները։ Ցանկացած իր ունի իր ծաղկումը, իր բուռն զարգացման ժամանակը, իր «աքմեն», երբ այն հատկապես լիքն է և նպատակադրված, ներկայացնում է ինքն իրեն իր քառաչափ ամբողջության մեջ։ «Աքմե» հասկացությունը ՝ որպես կյանքի բարձունք, ներառում է մարդու ողջ կենսական ցիկլը ՝ ծննդից մինչև այդ բարձունքը, մինչև ծերությունն ու մահը»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Д. М. Романюк, Акмеологические факторы успешности развития организации, Ж. Научный потенциал: работы молодых ученых, № 1, 2009, стр. 247