Արևոտ օր (կտավ)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Հովհաննես Այվազովսկի |
տարի | 1884 |
բարձրություն | 40 |
լայնություն | 62 |
նյութ | Կտավ, յուղաներկ |
գտնվում է | Թեոդոսիա |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Արևոտ օր», Հովհաննես Այվազովսկու կտավ, որը ստեղծվել է 1884 թվականին, գտնվում է Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահում։ Նկարը նկարվել է յուղաներկերով, կտավի վրա։
Այվազովսկին ստեղծել է իր յուրահատուկ գեղանկարչական լեզուն։ Իր ստեղծագործություններում նա օգտագործել է ինքնատիպ գունային զգացողություն։ Այդ ամենը թույլ էր տալիս նրան ստեղծել անհավանական և անկրկնելի կտավներ։ Նկարիչը կարողանում էր հստակ և անսովոր ձևով տեսնել և արտահայտել ծովի վիճակը[1]։ Նա գիտեր բազմաթիվ նկարչական գաղտնիքներ, որոնք օգնում էին նրան պատկերել թափանցիկ ալիքները, որոնք ջարդվում էին ժայռերին։
Իր «Արևոտ օր» կտավում Այվազովսկին պատկերել է ծովը փոքր-ինչ ալեկոծված, բայց միաժամանակ նաև հանգիստ և խաղաղ վիճակում։ Այս նկարում Այվազովսկին չի պատկերել միայն այն ինչ տեսնում էր, այլ նաև այն ինչ զգում էր[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «1884. Айвазовский И.К. "Солнечный день."»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-28-ին։ Վերցված է 2015-11-14
- ↑ "Sunny day"
- ↑ Sunny Day, 1884
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովհաննես Այվազովսկու կյանքը և ստեղծագործությունները Archived 2020-11-28 at the Wayback Machine.