Արևիկ (խաղողի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևիկ (խաղողի սորտ)

«Արևիկ», խաղողի հայկական տեղական տեխնիկական սորտ։ Հիմնականում մշակվում է Մեղրու տարածքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկը ֆունկցիոնալ իգական է։ Ողկույզը՝ գլանակոնաձև կամ կոնաձև, խիտ, միջին մեծության։ Պտուղը կլորավուն է, վառ դեղնականաչավուն։ Բույսի աճեցողությունն ուժեղ է, միջահաս։ Բերքատվությունը՝ 80-100,0 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։