Արքայադուստրը և Վիշապը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայադուստրը և Վիշապը
Տեսակկինոնկար
Ժանրֆենթեզի ֆիլմ
ՀնչյունավորումԱնի Լորակ և Eliza Martirosova?
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԴիստրիբյուտորADS Service[1]
Տևողություն70 րոպե
Թվականօգոստոսի 23, 2018 և հունիսի 27, 2019[1]

Արքյադուստրը և Վիշապը (մուլտֆիլմ), ռուսական լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվել է «Լիցենզիոն ապրանքանիշեր»[2] ՍՊԸ ընկերության կողմից «Ֆիլմերի ֆոնդ»ի պետական ֆինանսական աջակցությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի թագավորությունում ապրում էր արքայադուստր Վարվառան։ Նրա հայրը թագավոր Ալիստերն էր, իսկ մայրը՝ թագուհի Աննան, որը մի անգամ խորհրդավոր կերպով անհետանում է, և ոչ ոք չի իմանում, թե որտեղ է նա։ Մինչ թագավորը հուսահատ զբաղված էր թագուհու որոնումներով, արքայադուստր Վարվառայի դաստիարակությամբ զբաղվում էր թագավորի խորհրդականը՝ Բալթազարը։ Երբ լրանում է Վարվառայի յոթ տարին, նա գտնում է կախարդական գիրք, որը նրան տեղափոխում է Հեքիաթային աշխարհ։ Այնտեղ նա ծանոթանում է փոքրիկ Դրակոշայի և այս աշխարհի մյուս բնակիչների հետ։ Հեքիաթային աշխարհում ճանապարհորդության ընթացքում Վարվառան գտնում է մոգական հայելի, որի օգնությամբ նա կարողանում է շփվել այդ երկրի մյուս մարդկանց հետ։ Երբ Վարվառան վերադառնում է իր աշխարհ, հիշում է, որ Բալթազարը նույնպես ունի նմանատիպ հայելի։ Նա որոշում է աննկատ մտնել Բալթազարի սենյակ՝ հույս ունենալով, որ հայելու օգնությամբ կկարողանա գտնել իր մորը։ Բայց Բալթազարը իր հայելին թաքցրել էր նկուղում։ Այդ ժամանակ Վարվառան վարադառնում է Հեքիաթային աշխարհ և խնդրում Դրակոշային օգնել իրեն։ Նրանք միասին վերադառնում են Վարվառայի ամրոց և գտնում են Բալթազարի մոգական հայելին։ Վարվառան հնարավորություն է ստանում խոսել իր կախարդված մոր հետ, որը խոստանում է անպայման վերադառնալ նրա մոտ․․․

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արքայադուստր Վարվառա — փոքր Վարվառան ապրում է պալատում իր հոր՝ թագավոր Ալիստերի հետ։ Վարվառան աշխույժ և հետաքրքրքսեր աղջիկ է՝ բացառիկ երևակայությամբ օժտված։
  • Թագուհի Աննա — Վարվառայի մայրը։ Հրաշագործ՝ անհետացած անհասկանալի պայմաններում։
  • Թագավոր Ալիստեր — Վարվառայի հայրը, որը տառապում է թագուհու անհետացումից հետո և իր լիազորություններն ու իշխանությունը հանձնել էր խորհրդական Բալթազարին։
  • Բալթազար — թագավորի խորհրդական։ Կար ժամանակ, երբ նա շատ հզոր չար կախարդ էր, բայց ժամանակի ընթացքում թուլացել էր։ Նա երազում է իր ուժը վերադարձնելու մասին։
  • Արի — Բալթազարի խորամանկ ու հիշաչար ծառան։ Պալատում բոլոր բանսարկությունների գլխավոր պատճառն է հանդիսանում։ Արին ատում է Գոլիաֆ անունով կատվին։
  • Կատու Գոլիաֆ — թագուհու սիրելի կենդանին։ Նա պաշտպանում է Վարվառային և թագավորին և երազում է ուտել Արիին։
  • Դրակոշա — փոքրիկ վիշապ։ Նա առաջինն էր, ում Վարվառան հանդիպեց Կախարդական աշխարհում։ Դրակոշան շատ արագ դարձավ Վարվառայի լավագույն ընկերը։
  • Հորեղբայր Դրա — ճանապարհորդ, գիտնական և փիլիսոփա։ Դրակոշայի հանգիստ և խելամիտ դաստիարակը՝ անվիճարկելի հեղինակություն։
  • Խելացի թզուկ — բնածին առաջնորդ։ Նրան դուր է գալիս պատասխանատու լինել ուրիշների համար։ Նա թզուկներից ամենախելամիտ է։ Ժամանակ առ ժամանակ մյուս թզուկները փորձում են ժխտել նրա հեղինակությունը, բայց արդյունքում կրկին ենթարկվում են նրան։
  • Զվարճասեր թզուկ — անհանգիստ թզուկ, որ իր քիթը խոթում է բոլոր գործերի մեջ։ Նա միշտ պատրաստ է իր խորհուրդը տալ և արտահայտել իր կարծիքը ցանկացած առիթով, եթե նույնիսկ դա չի պահանջվում։
  • Խորամանկ թզուկ — ամենաուրախ ու ծիծաղելի թզուկը։ Նա հաճույքով կատակում է և սիրում է հիմար կատակներ անել։ Մյուս թզուկներ նրան լուրջ չեն ընդունում, բայց դա նրան չի անհանգստացնում։
  • Սակավախոս թզուկ — բոլոր թզուկներից ամենաֆլեգմատիկը։ Նա երբեք չի վիճում և փորձում է հեռու մնալ բոլոր վեճերից։

Դերերը հնչյունավորեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անի Լորակ — Վարվառա
  • Իրինա Կիրևա — Թագուհի Աննա
  • Սերգեյ Սմիրնով — Դրակոշա
  • Վասիլի Դախնենկո — Հորեղբայր Դրա
  • Վասիլի Դախնենկո — Հորեղբայր Յուլիուս
  • Դիոմիդ Վինոգրադով — Թագավոր Ալիստեր
  • Կոնստանտին Կոժևնիկով — Բալթազար
  • Դանիիլ Շեբլանով — Ծաղրածու Արի
  • Դիոմիդ Վինոգրադով — Պատմող
  • Լինա Իվանովա — Խելացի թզուկ
  • Էլիզա Մարտիրոսովա — Զվարճասեր թզուկ
  • Վարվառա Չաբան — Սակավախոս թզուկ
  • Եկատերինա Վինոգրադովա — Խորամանկ թզուկ
  • Դանիիլ Շեբլանով — Խոսող դուռ

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում հնչել են հետևյալ կատարումները․

  • «Դու կհավատաս հրաշքին» (սաունդթրեք), երաժշտություն՝ Ջորջո Մորոդեր, խոսքեր՝ Ի․ Կիտաև
  • «Վարվառայի երգը», «Բալթազարի երգը», «Թագավորի երգը», երաժշտություն՝ Ա․ Գրիզլով, Վ․ Ռովենսկի, խոսքեր՝ Վ․ Ռովենսկի
  • «Արիի երգը», երաժշտություն՝ Դ․ Դվորեցկի, Վ․ Ռովենսկի, խոսքեր՝ Վ․ Ռովենսկի

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը ստեղծվել է «Լիցենզավորված ապրանքանիշներ» ՍՊԸ-ի կողմից «Ֆիլմերի ֆոնդի» պետական ֆինանսական աջակցությամբ[3]։
  • Ֆիլմի ստեղծումը սկսվել է 2015 թվականի հունիսին, ծրագիրը միջազգային վարձույթի է տրվել 2018 թվականի օգոստոսին։ Ֆիլմի համար մշակվել է 36 գործող անձ, մոտ 356 առարկա և 20 տեղանք։
  • Ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Վարվառային, հնչյունավորել է ուկրաինացի երգչուհի, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Անի Լորակը։
  • Հատուկ «Արքայադուստրը և վիշապը» մուլտֆիլմի համար ձայնագրվել է 1984 թվականի նկարահանված «Անվերջանալի պատմություն» կինոֆիլի երաժշտության՝ «The Never Ending Story» համաշխարհային հիթի քավեր-տարբերակ՝ գրված կոմպոզիտոր Ջորջո Մորոդերի կողմից, որը դարձել է ֆիլմի սաունդթրեքը։ Անիմացիոն ժապավենի համար երգը ձայնագրվել է միանգամից անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Երգի ռուսերեն տարբերակ ստացել է «Դու կհավատաս հրաշքին» անվանումը[4]։ Արդյունքում երգչուհի Անի Լորակը թողարկել է տեսահոլովակ «Արքայադուստրը և վիշապը» մուլտֆիլմի սաունդթրեքի հիման վրա։
  • Սա ռեժիսոր Մարինա Նեֆեդովայի լիամետրաժ դեբյուտային նախագիծն է։

Ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հանդիսավոր պրեմիերային ցուցադրումը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 19-ին[5], Ռուսաստանում ֆիլմը վարձույթի է տրվել 2018 թվականի օգոստոսի 23-ին։

Առաջին հանգստի օրերին այն հավաքել է 35,9 մլն ռուբլի՝ հանգստի օրերի հանրագումարով մտնելով Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կինովարձույթի լիդերների եռյակի մեջ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]