Արփի (սեխի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արփի, սեխի սորտ։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել են Գ. Ղարիբյանը, Ա. Փահլևանյանը, Ռ. Շահազիզյանը և Հ. Մխիթարյանը Հայաստանի Հանրապետության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։

Նկարագրություն և խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատն առանցքային է։ Տերևները` հերթադիր, միատուն և բաժանասեռ։ Պտուղը երկարավուն-ձվաձև է, 4,0–5,0 կգ զանգվածով։ Վաղահաս սորտ է, ծլումից մինչև առաջին բերքահավաքը տևում է 78–80 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 280–325 ց/հա։ Համեմատաբար կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։