Արփի Արարատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Արփի Արարատյան», բանասիրական, տնտեսական և ուսումնական ամսագիր։ Լույս է տեսել 1853-1855 թվականներին, Զմյուռնիայում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Հարություն, Կարապետ և Սարգիս Տետեյաններ։ Ունեցել է պահպանողական ուղղություն և այդ հայեցակետից պրոպագանդել է ազգային լուսավորության զարգացման, կրթական-մշակութային ընկերություններ հիմնելու խնդիրները։ Ազգային հոգևոր արժեքները և հայ պատմական անցյալն արժեքավորելու նպատակով տպագրել է բանասիրական հոդվածներ, հայ թագավորների զինանշանները, պատմական թեմաներով բանաստեղծություններ։

Տպագրել է Հարություն Ալամդարյանի, Ռ. Փափազյանի, Հ. Անդրեյանի բանաստեղծությունները։ Հրատարակել է Շատոբրիանի, Լամարթինի գործերից և «Մարսելյեզ»-ի հայերեն թարգմանությունը։ Աշխատակցել են նաև Գ. Չիլինկիրյանը, Հ. Պալապանյանը, Մեսրոպյան վարժարանի աշակերտներ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐՓԻ ԱՐԱՐԱՏԵԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 155