Արցախի եվրոպական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի եվրոպական շարժում

Արցախի եվրոպական շարժում, ԱԵՇ (անգլ.՝ European Movement in Artsakh, EMA), Արցախի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություն[1]։ Կազմակերպության նախագահն է հայ քաղաքական և հասարակական գործիչ, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ[2], Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավորներ Հայկ Խանումյանը։

Ինչպես նշված է կազմակերպության պաշտոնական կայքում, շարժումը կարևորում է «քաղաքացիական հասարակության դերն Արցախի Հանրապետության կյանքում` թույլ ընդդիմության կամ դրա բացակայության և ազատ մամուլի ոչ ազդեցիկ լինելու պայմաններում»[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականի ապրիլին[1]։ ԱԵՇ-ը համագործակցում է Հայաստանի եվրոպական շարժման հետ, որը Միջազգային եվրոպական շարժման լիիրավ անդամ է։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության նպատակն է ներկայացնել Արցախը միջազգային եվրոպական շարժման մեջ։ Կազմակերպության հիմնադիրները կարևորում են միջազգային հասարակական ոլորտում Արցախի` որպես առանձին միավոր, որպես պետություն ներկայացված լինելը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Արցախի եվրոպական շարժումը և հասարակական դաշտի խնդիրներն Արցախում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. «Ազգային վերածնունդ կուսակցության պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.