Արցախաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Արցախաշեն
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Արցախաշեն (նախկինում՝ Դաշբուլաղ), գյուղ Արցախի Ասկերանի շրջանում։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Ասկերանից 12 կմ, իսկ Ստեփանակերտից` 20 կմ հեռավորության վրա։ Գյուղի դիրքը նախալեռնային է, բարձրությունը ծովի մակերևույթից 800 մ է, կլիմայական պայմանները նպաստավոր են[2]։

Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև թուրք սելջուկների հարձակումները գյուղը կոչվել է Քարաղբյուր[3]։ Հետագայում կոչվել է Դաշբուլաղ, իսկ 1988 թվականից կոչվում է Արցախաշեն։ Այս պատմական գյուղում եղել է Խրիմյան Հայրիկը (1898 թվականի օգոստոսի 25-26-ին)[2]։

Գյուղի պատմական կառույցներից նշանավոր են 368-371 թվականներին կառուցված եկեղեցին և Ֆրանգյուլի վանքը։ Վերջինս կառուցվել է Մելիք Ֆրանգյուլի` այս գյուղ այցելելու պատվին։

1920 թվականին գյուղում կար 450 տուն, 1600 բնակիչ, 1987 թվականին՝ 208 տուն, 703 բնակիչ։ Գյուղը միշտ հայկական է եղել։ Էլեկտրաֆիկացվել է 1961 թ.։

Մասնակցություն Հայրենական մեծ պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 400 մարդ, զոհվել է 126-ը, որոնց հիշատակին կառուցված է հուշարձան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]