Արտիկուլացիա (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտիկուլացիայի տեսակներ․ ստակկատո, ստակկատիսսիմո, մարտելլատո, մարկատո, տենուտո
Արտիկուլացիայի տեսակներ․ լեգատո, պորտատո, ստակկատո, ստակկատիսսիմո
(աուդիո)
(աուդիո)
Լեգատո
Օգնություն
(աուդիո)
(աուդիո)
Պրտատո
Օգնություն
(աուդիո)
(աուդիո)
Ստակկատո
Օգնություն
(աուդիո)
(աուդիո)
Ստակկատիսսիմո
Օգնություն

Արտիկուլացիա (լատին․՝ articulato < articulo – մասնատել, արտաբերել հոդաբաշխ կերպով), արտաբերություն, հնչյունաբերություն, հնչյունների հաջորդական արտաբերման միջոց՝ ձայնով և երաժշտական գործիքով. բնորոշվում է միաձուլությամբ կամ մասնատվածությամբ։ Արտիկուլացիայի հիմնական տեսակներն են լեգատոն և ստակկատոն, գործածվում են նաև նրանց տարատեսակները (non legato – մասնատված, բայց ոչ կտրուկ ընդհատ կատարում, legatissimo – սերտորեն կապված), այլ տեսակներից են գլիսանդոն, պորտամենտոն։

Արտիկուլացիան տեխնիկապես պայմանավորված է մեջքի, դաստակի, աղեղի շարժման զանազան հնարքներով, մատների հարվածներով և այլն։ Երգեցողության մեջ կապված է ձայնային ապարատի օգտագործման հետ[1]։ Կարևոր նշանակություն ունի երաժշտական երկի մեկնաբանման գեղարվեստական արտահայտչականության համար։

Երաժշտական արտիկուլացիան համանման է խոսքի արտիկուլացիային, իսկ բարոկկոյի և կլասիցիզմի դարաշրջանում այն դասավանդվում էր հռետորական արվեստի համանմանությամբ[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Браудо, Исай Александрович Артикуляция (о произношении мелодии). — Ленинград: Государственное музыкальное издательство, 1961. — 199 с.
  • Музыкальные термины М. // по: Крунтяева Т. С., Молокова Н. В., Ступель А. М. Словарь музыкальных иностранных терминов. — 3-е изд. — Л.: Музыка, 1982.
  • Lawson, Colin; Stowell, Robin The Historical Performance of Music. — Cambridge University Press, 2004. — ISBN 0-511-03522-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Артикуляция // Словарь по общественным наукам. Глоссарий.ру
  2. Lawson, Stowell, 2004, էջ 28
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։