Արտաշես Մկրտչյան
Արտաշես Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1967 |
Մահացել է | մարտի 25, 1991 (24 տարեկան) |
Արտաշես Միքայելի Մկրտչյան (1967 մարտի 19, Կիրով, Շուշիի շրջան - 1991 մարտի 25), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1967 թվականի մարտի 19-ին Շուշիի շրջանի Կիրով (այժմ՝ Հինշեն) գյուղում[1]։
Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղում։ Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր[1]։
1991 թվականի մայիսի 15-ին, մեծ եղբոր՝ Առնոյի հետ գերվել է ադրբեջանցիների կողմից։ 1992 թվականի սեպտեմբերի 18-ին ազատ է արձակվել։ Ծառայել է Շուշիի գնդում։ Ուներ ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ Զոհվել է 1996 թվականի հունվարի 7-ին, ավտովթարի հետևանքով, զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Հանգչում է Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի գերեզմանատանը[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)