Արտակարգ բյուջե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտակարգ բյուջե, պետական դրամական եկամուտների և ծախսերի հատուկ նախահաշիվ։ Բյուջեի բաժանումը սովորականի և արտակարգի արհեստական բնույթ ունի, քանի որ արտակարգ բյուջեի մեջ մտնում են այնպիսի եկամուտներ և ծախսեր, որոնք կարող էին մնալ նաև սովորական բյուջեում։ Բուրժուական կառավարությունները օգտագործում են բյուջեի այսպիսի բաժանում՝ պետության իրական ֆինանսական վիճակը, պակասորդը, այս կամ այն ծախսերի իսկական չափը քողարկելու համար։ ՍՍՀՄ–ում արտակարգ բյուջե գոյություն չունի, նախահեղափոխական Ռուսաստանում օրինականացված արտակարգ բյուջեի կազմումը վերացվեց սովետական իշխանության օրոք՝ 1919 թվականին։ Այդ ժամանակից ի վեր սովետական բյուջեի համար հետևողականորեն իրագործվում է պետական բյուջեի միասնականության սկզբունքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 133