Արվեստագետների տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվեստագետների տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ և Լենինի պողոտա
Ճարտարապետական ոճՍտալինյան ճարտարապետություն
Հիմնադրված է1930-ական թթ.
Կառուցման ավարտ1954
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Արվեստագետների տուն (ռուս.՝ Дом Артистов), բնակելի տուն Եկատերինբուրգում։ Գտնվում է Լենինի պողոտայի և Կրասնոարմեյսկայա փողոցի անկյունում։

Կառուցվել է հիմնականում Երաժշտական կոմեդիայի թատրոնի կողմից և բնակեցվել Եկատերինբուրգի դերասաններով ու թատերական գործիչներով, որտեղից էլ գալիս է կառույցի անունը։ Սվերդլովսկի մարզի կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի N 859-ՊՊ որոշման համաձայն շենքը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։

5-հարկանի աղյուսե բնակելի տունն ունի 5 մուտք, 64 բնակարան։ Տարբերվում են 3-րդ և 4-րդ մուտքերի անկյունային մեծ բնակարանները, 3-սենյականոց 82-84 մ2 տարածքով և 4-սենյականոց բնակարաններ` 102-105 մ2[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականին Գլխավոր պողոտայի և Սոլդատսկայա փողոցների խաչմերուկում (այժմ` Լենինի պողոտա և Կրասնոարմեյսկայա փողոց) վեր է խոյացել երկու զանգերով Լյութերական եկեղեցին[3]։ 1930-ական թվականների վերջում այն քանդվեց և նրա տեղում սկսեցին բնակելի շենք կառուցել։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շինարարությունը դադարեցվել է։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում շինարարությունն ավարտին է հասցրել Երաժշտական կոմեդիայի թատրոնը` տնօրեն Գ. Ի. Կրիվիցկու ակտիվ մասնակցությամբ[4]։ Շինարարությունը իրականացվել է փուլերով` սկսելով առաջին մուտքից (Կրասնոարմեյսկայա փողոցի թև) կառուցումն ավարտվել է 1954 թվականին[2]։ 1967-1968 թթ. շենքի արևմտյան հատվածում կցակառուցվել է թիվ 44 բնակելի շենքը, տեղադրվել են 5 մուտքերի բնակարանների պատուհանները։

Շենքը բնակեցվել է քաղաքային թատրոնների արվեստագետներով և թատերական գործիչներով, որոնցից առավել հայտնի են Սվերդլովսկի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի ժողովրդական դերասան Վլաչեսլավ Մելեխովը, Լ. Դ. Օխլուպինը[5] ընտանիքով, այդ թվում նաև որդու` Ռուսաստանի ժողովրդական դերասան Իգոր Օխլուպինի հետ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Կ. Պ. Մաքսիմովը, ԽՍՀՄ ժողովրդական դերասան, Երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Վլադիմիր Կուրոչկինը[6] կնոջ` ՌԴ վաստակավոր դերասան Վ. Գ. Եվդոկիմովայի հետ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վիկտոր Սիտնիկը, Եկատերինբուրգի օպերային և բալետի թատրոնի դերասաններ` ՌԴ ժողովրդական արտիստներ Յա. Խ. Վուտիրասը[7] և Մ. Լ. Մինսկին[8], թատրոնի դիրիժոր Եվգենի Կոլոբովը, Մոսկվայի «Նոր Օպերային» թատրոնի հիմնադիրը, որի անունով կոչվում է թատրոնը[4], թատրոնի տնօրեն Մ. Գանելինի ընտանիքը, խորհրդային հեռուստահաղորդավար Տամարա Օստանինան[5]։

Հետագայում բազմաթիվ արտիստներ տեղափոխվել են, 2009 թվականին այստեղ ապրել են առաջին բնակիչներից ՌԴ մշակույթի վաստակավոր աշխատող Ռ. Ս. Սոսնինան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Վալենտինա Պիմեենոկը, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր տնօրեն Կիրիլ Ստրեժնևն ընտանիքի հետ միասին[4]։

Այստեղ էլ ապրել է ուրալցի տնտեսագիտության պրոֆեսոր Վյաչեսլավ Օլիգին-Նեստերովը։

Առաջին հարկում երկար տարիներ եղել է «Խլեբ» ֆիրմային խանութը (№ 78), «Նվերներ» խանութը (№ 7 Սվերդգորպրոմտորգ), «Մեծ Ուրալ» ռեստորանի 2-րդ կիսաֆաբրիկատների խանութը։

Շենքի վրա փակցվել են հուշատախտակներ` «Խանութներով բնակելի շենք» և Լյութերական եկեղեցի (2000-ական թվականներ)։ 2010 թվականին շենքի տանիքում նկարիչ Տիմոֆեյ Ռադեյը ստեղծել է մակագրություն` «Շնորհակալություն, Յուրա. տիեզերքը մերն է»[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Перечень объектов культурного наследия;» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  2. 2,0 2,1 Данные ЕМУП БТИ города Екатеринбурга
  3. Храм в честь Преображения Господня. Екатеринбург
  4. 4,0 4,1 4,2 «Дом Актера, Официальный Театральный Портал СО». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  5. 5,0 5,1 Журнальный зал | Урал, 2003 N9 | Алла Лапина - Ностальгические заметки на полях театральной программы, или Все продолжается!
  6. Список абонентов Свердловской городской сети. Лист 342-343
  7. Список абонентов Свердловской городской сети. Лист 244-245
  8. Список абонентов Свердловской городской сети. Лист 370-371
  9. Дом артистов

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зорина Л. И., Слукин В. М. Улицы и площади старого Екатеринбурга. - Екатеринбург: «Баско», 2005. - 256 с. - ISBN отсутствует.