Արսլաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արսլաններ, հայազգի բժիշկներ Իտալիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արսլան Երվանդ (ծնվել է մայիսի 23-ին 1865 թվականին Խարբերդ, մահացել՝ մայիսի 21-ին 1948 թվականին Պադովա)՝ 1884 թվականին ավարտել է Վենետիկի Մուրադ–Ռափայելյան վարժարանը, իսկ 1889 թվականին՝ Պադովայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, մասնագիտացել ականջի, քթի, կոկորդի հիվանդությունների բնագավառում։ Հեղինակ է 74 գիտական աշխատությունների։
  1. Արսլան Միքայել (Մայքլ) Երվանդի (ծնվել է հունվարի 23-ին 1904 թվականին, Պադուա), պրոֆեսոր։ 1927 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ Աշխատում էր Պադովայի համալսարանի ականջի, քթի, կոկորդի հիվանդությունների կլինիկայում։ Աշխատությունները վերաբերում են ականջի, քթի կոկորդի հիվանդությունների բուժման (հիմնականում վիրահատման եղանակով) և կանխարգելման հարցերին։ Պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգեոն» շքանշանով, իտալական հանրապետության առաջին կարգի ոսկե մեդալով։ Միքայել Արսլանը բրիտանական թագավորական բժշկական ընկերության իսկական անդամ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 115