Արումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արումա, լեռ Հայկական լեռնաշխարհում, հիշատակված Թգլատպալասարի սեպագիր արձանագրությունում (մ․թ․ա 1116֊1000 թվականներ), ըստ որի այս լեռան մոտով է ասորեստանյան արքան արշավել դեպի Իլդիշ երկիրը՝ կրակի մատնելով բազմաթիվ գյուղերը։ Ենթադրվում է, որ գտնվում էր Հայկական Տավրոսում կամ Կորդվաց լեռնահամակարգում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 509 — 992 էջ։