Արշավիր Գազանճյան
Արշավիր Գազանճյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1922 |
Ծննդավայր | Քոնիա, Քոնյայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 2013 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատերական գործիչ, բեմադրող ռեժիսոր և դերասան |
Արշավիր Գազանճյան (մարտի 1, 1922, Քոնիա, Քոնյայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 2013), հայ ռեժիսոր, դերասան և դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշավիր Գազանճյանը ծնվել է 1922 թվականին, Թուրքիայի Քոնյա քաղաքում։ Նա ընտանիքի հետ ներգաղթել է Աթենք և հաստատվել Ֆիքս գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Ֆիքսի ազգային դպրոցում։ Արշավիրի սերը հայ թատրոնի հանդեպ ի հայտ է եկել շատ վաղ տարիքից՝ սկզբում որպես դերասան, հետո՝ որպես ռեժիսոր, բեմանկարիչ, զգեստների նկարիչ։ Հետագայում ուսումը շարունակել է Աթենքի ֆրանսիական Ղևոնդյան լիցեյում։
Թատրոնից բացի Արշավիրը սեր է ունեցել երաժշտության հանդեպ։ Նա սովորել և նվագել է ակորդեոն[1]։ Հիմնադրել է «Տավիղ» և «Կոմիտաս» նվագախմբերը։ Բեմադրել է բազմաթիվ հաջողված ժողովրդական օպերետներ[2]։
1947 թվականից ստանձնել է Համազգայինի թատերախումբի ղեկավարությունը, եղել է թատերավար, բեմադրիչ, դիմահարդար։
Արշավիր Գազանճյանը մոտ 70 տարի մասնակցել է հունահայ գետարվեստական կյանքին։
2003 թվականին նրա անունով է կոչվել հունական Համազգային թատերախումբը՝ թատրոնին մատուցած անվերապահ ծառայության համար։
Արշավիր Գազանճյանը մահացել է 2013 թվականին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գազանճեան Արշաւիրի քաղցր յիշատակին».
- ↑ 2,0 2,1 «- Hamazkayin - Armenian Educational and Cultural Society». web.archive.org. 2016 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.